Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում։ Սա Սոֆի Մխեյանի առաջին հայրենասիրական երգն է, որի տեսահոլովակը նկարահանվել է Արցախում։ Ռեժիսորն է Արեն Բայադյանը, երաժշտության հեղինակը՝ Էդգար Ալեքսանյանը, իսկ երգի բառերը գրել են Ավետ Բարսեղյանն ու Գրիգոր Կեկչյանը։ Սակյան հեղինակներն իրենք այն տեքս չեն համարում, այլ՝ «բառերի մոնտաժ»։ Եվ դրանում է նոր երգի առանձնահատկությունը՝ ամբողջ տեքստը «հավաքված» է հայտնի հայկական հայրենասիրական երգերից։ «Այն բառերը, որոնք մենք «մոնտաժել» ենք, հնչում էին վերջին 20 տարիների մեր հայտնի հայրենասիրական երգերում։ Ես չեմ վախենում, որ այն լսելիս մարդիկ կսկսեն գուշակել տարբեր երգերի բառերը։ Ես ուզում էի, որ երգը հենց առաջին իսկ տողերից հարազատ թվա լսողին, եւ դա հաջողվել է։ Լսողներից մեկն ասաց՝ «Ի՜նչ ծանոթ է… կարծես հարազատ երգ լինի», - շնորհանդեսին նվիրված ասուլիսին պատմեց Սոֆի Մխեյանը։
Բոլոր կադրերը հատուկ տեսահոլովակի համար են նկարահանվել, եւ արխիվից ոչ մի նյութ չի օգտագործվել։ Արեն Բայադյանն ինքն իր աշխատանքն անվանեց «ոչ սինթետիկ տեսահոլովակ»։ «Ես շատ շնորհակալ եմ Սոֆիին վստահության համար, չէ ո՞ր ես հիմնականում նկարահանում եմ գլամուրային տեսահոլովակներ, իսկ սա շատ պատասխանատու գործ էր։ Տեսահոլովակը հիմնված է, ինչպես ասում են, երեք փղերի վրա՝ մեր կրոնի, դրոշի եւ բանակի։ Մեր վերջին բոլոր ձեռքբերումները նույնպես արտացոլված են դրանում։ Օրինակ՝ Լոնդոնի օլիմպիադայում ծանր աթլետ Հռիփսիմե Խուրշուդյանի բրոնզե մեդալը։ Եթե արտասահմանից մեկը նայի տեսահոլովակը, նա ծավալուն եւ ճիշտ պատկերացում կկազմի մեր երկրի մասին», - ընդգծեց ռեժիսորը։
Տեքստի հեղինակ Ավետ Բարսեղյանն էլ խոստովանեց, որ շատ է հոգնել հայրենասիրական տեքստեր գրելուց, քանի որ անընդհատ է գրում դրանք եւ հայրենիքի հանդեպ սերն արտահայտելու նոր բառեր այլեւս չունի։ Սակյան, հենց այս նախագիծը նրան շատ հետաքրքիր էր։ «Վերցնել երգի մի տող՝ չի նշանակում պլագիատով զբաղվել։ Սա նշված է Օրենսգրքում, իսկ մենք որպեսզի ոչ մեկի հետ հարաբերություն չփչացնենք, համենայն դեպս զանգել ենք երգերի հեղինակներին եւ նրանք ջերմորեն համաձայնվել են մեր հետ համագործակցել», - ասաց նա։
Լուսանկարները տրամադրել է Սոֆի Մխեյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը