«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Քլունիները հարեւաններին 45 000 ֆունտ են վճարել՝ իրենց առանձնատան վերանորոգման ժամանակ պատճառած անհանգստության համար

12:04, 8 ապրիլի
Լավ է Ջորջ ու Ամալ Քլունիների հարեւան լինելը։ Այ, եթե Ջորջը, ասենք, Աշտարակի խճուղու մոտակայքում առանձնատուն ձեռք բերեր, տեղի հարեւանների բախտն էլ կբերեր։
Իսկ առայժմ զույգը, որը բոլորովին վերջերս՝ 2015-ին, անգլիական Բերքշիր կոմսության Սոնինգ գյուղում առանձնատուն է ձեռք բերել, հաճելի անակնկալ է մատուցել իր հարեւաններին՝ 58-ամյա Ջոն ու 49-ամյա Քլեր Գրովներին։
Բանն այն է, որ առանձնատունը ձեռք բերելու պահից Ջորջն ու Ամալը զանգվածային վերանորոգման աշխատանքներ են սկսել, որոնք շատ էին խանգարում աստղերի հարեւաններին։
Բայց Ջորջը ոչ միայն տաղանդավոր դերասան է, այլեւ մարդ, որը բոլորովին չի սիրում կոնֆլիկտներ։
55-ամյա դերասանը հարեւաններին 45 հազար ֆունտ է վճարել՝ պատճառած անհանգստության համար, բայց դա էլ դեռ ամենը չէ։
Ջորջն ու Ամալը նաեւ վճարել են ամուսինների յոթօրյա ուղեւորությունը Հունաստան ու այնտեղ լյուքս հյուրանոցում նրանց բնակությունը։
Բայց, սա էլ դեռ ամենը չէ։ Քանի դեռ վերանորոգման աշխատանքները շարունակվում են՝ հարեւաններին տեղավորել են այդ նույն Սոնինգ գյուղում մեկ այլ թանկարժեք քոթեջում, բայց արդեն աղմուկից ու անհարմարությունից հեռու։
Ի դեպ, Քլունին իր առանձնատանը կառուցում է տնային կինոսրահ, հսկայական լողավազան, ստորգետնյա ոռոգման համակարգ ու թենիսի խաղադաշտ, նաեւ հսկայական այգի է տնկում, այնպես որ՝ բեռնատարները ու զանազան այլ մեքենաներն, իրոք, «բարձրակարգ» աղմուկ են ապահովում։
Ջորջը առանձնատունը ձեռք էր բերել 7,5 միլիոն ֆունտով, իսկ հիմա այն արդեն արժե 23 միլիոն. տպավորիչ է, չէ՞։
Ի դեպ, մի երկու տեղեկություն Սոնինգ գյուղի մասին։ Տեղի ռեստորանը հայտնի է իր խոհանոցով, նաեւ նրանով, որ այնտեղ գինու մեկ շիշը վաճառում են 25 հազար ֆունտով։
Այնտեղ, ի դեպ, սիրում է ճաշել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Քլունին նույնպես ռեստորանի ֆաներից է ու նաեւ տեղի բարի, որտեղ վաճառվում է Ջորջի ապրանքանիշի արտադրած տեկիլան։ Վերջերս Ջորջը այդ բարում ժամանակ էր անցկացնում Բիլ Մյուրեյի հետ: Դերասանները նույնիսկ հարյուր ֆունտ թեյավճար էին թողել։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search