Երեկ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցնցեց ամբողջ ռուսական շոու բիզնեսը՝ Instagram-ի իր էջում Նիկոլայ Բասկովի եւ Վիկտորիա Լոպիրյովայի հարսանիքի մասին հայտարարելով։ Բասկովը հաղորդավարուհուն առաջարկություն է արել Գրոզնիում միջոցառման ժամանակ, իսկ Կադիրովը հայտարարել է, որ հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերին, Գրոզնիում։
Բայց այսօր NEWS.am STYLE-ը որոշել է խոսել Վիկտորիա Լոպիրյովայի սիրավեպերի մասին։
Մարզական հաղորդավարուհի, ֆոտոմոդել, բլոգեր, «Միսս Ռուսաստան-2003», 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրյովան առնվազն երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն ոչ պաշտոնապես։
2010 թվականին Վիկտորիան «ամուսնացավ» երաժշտական հաղորդավար Ալեքսանդր Բելոնոգովի հետ։ Սակայն ընդամենը մեկ ժամով։ Պարզվեց՝ դա ընդամենը հարսանեկան սրահի գովազդ էր։ Նույնիսկ նորապսակների հարսանեկան երդումները հումորային էին։ Սիրահարները խոստացել են «մինչեւ կյանքի վերջ միմյանցից չխլել ոճաբաններին»։
2013 թվականին Վիկան եւ Ռուսաստանի հավաքականի ու «Կրասնոդար» թիմի ֆուտբոլիստ Ֆյոդր Սմոլովը Մալդիվներում շքեղ հարսանիք կազմակերպեցին, սակայն ՔԿԱԳ-ում (քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն) չգրանցվեցին, իսկ 2015 թվականի մայիսին ամուսինները հայտարարեցին բաժանվելու մասին։
Լոպիրյովային սիրավեպեր են վերագրել նաեւ այլ հայտնիների հետ։ Դրանց թվում են հոքեիստ Ալեքսանդր Օվեչկինը, Smash խմբի նախկին մենակատար Վլադ Տոպալովը, դերասան Վյաչեսլավ Մանուչարովը։ Իսկ վերջերս հայկական մամուլն ակնարկեց Հենրիխ Մխիթարյանի եւ Լոպիրյովայի սիրավեպի մասին, առավել եւս, որ Վիկան Հայաստան ժամանեց, իսկ Հենրիխը նրան ցույց տվեց մեր հայրենիքի տեսարժան վայրերը։
Նշենք, որ Սմոլովի հետ աղմակահարույց կերպով բաժանվելուց հետո Լոպիրյովան շատ փակ դարձավ։ Բայց այժմ Վիկտորիայի ընտրությունը կանգ է առել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովի վրա։
Չնայած, երեկ Վիկան տարօրինակ արձագանքեց սեփական հարսանիքի մասին լուրերին...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»