«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

5 նշան, որ նա դեռ չի մոռացել իր նախկին ընկերուհուն

20:01, 27 հոկտեմբերի

Նրանք զանգում են միմյանց

Սկսենք նրանից, որ, եթե նրանք զանգում են միմյանց, քեզ դա պետք է անհանգստացնի: Նախկինը նրանով է նախկին, որ նրա հետ բոլոր մակարդակներում հարաբերությունները խզված լինեն: Էլ ինչ ասել, եթե այդպիսի հեռախոսազրույցները գնալով շատանում են: Դա ստույգ նշան է, որ նրանցից մեկի համար նախկին հարաբերությունները դեռ չեն ավարտվել:

Նա «լայքեր» է դնում սոցկայքերում նրա գրառումներին

Դե, սա արդեն առօրյա բաների շարքից դուրս եկող դեպք է: Ոչինչ, որ նա դեռ իր ընկերների թվում է, բայց կարդալ, նայել նկարներն ու հավանածները լայքել՝ հավասարազոր է բարոյական դավաճանության: Լուրջ զրույց ունեցիր երիտասարդի հետ, պարզ խոսիր եւ խնդրիր, որ այլեւս այդպես չանի: Եվ, եթե նա չդադարի, ապա պարզ է՝ նրան նախկինն առաջվա պես դուր է գալիս:

Նա ի ցույց է դնում Ձեր հարաբերությունները

Այսպիսի դեպքերը հաճախ կարելի է գնահատել որպես նախկին ընկերուհուց վրեժխնդրություն եւ ներկայիս երջանիկ կյանքի ցուցադրություն: Մտածիր այս մասին եւ նվիրյալիդ ճշգրտող հարցեր տուր:

Դու իր նախկին ընկերուհու մասին գիտես ամեն ինչ եւ նույնիսկ ավելին

Եթե երիտասարդը ոչ մի առիթ բաց չի թողնում խոսակցության մեջ հիշելու իր նախկինից որեւէ բան, նրան կորած համարիր: Ուրեմն՝ նա նրա մասին ամենաքիչը մտածում է, իսկ ամենաշատը՝ ուզում է նրան հետ բերել:

Նա գաղտնի պահպանում է նախկին ընկերուհու նվիրած նվերները

Եթե չգիտես, թե որտեղից է այս կամ այն հուշանվերը, խնդրիր նրան պատմել, թե ինչո՞վ է այն թանկ իր համար: Եթե նա սկսի կմկմալ կամ բացահայտ ստի, ուրեմն մեծ է հավանականությունը, որ այդ նվերը նախկին ընկերուհուց է: Այստեղ քեզ մոտ պետք է խիստ հարց առաջանա, թե ինչու՞ է նա մինչեւ այժմ պահում այն:

Աղբյուրը՝ Ivona


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search