«Նոր Ալիք 2017» երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանի ներկայացուցիչներ Սյուզաննա Մելքոնայանն ու Էռնա Միրը (Էռնա Միրզոյան) շարունակում են պահպանել իրենց դիրքերը՝ առաջատար հորիզոնականներում: Սյուզաննան մրցութային երկու համերգների արդյունքով 4-րդ հորիզոնականում է, իսկ Էռնան մրցույթի առաջին հորիզոնականն է կիսում Ուզբեկստանի ներկայացուցչի՝ Սարդոր Միլանոյի հետ:
Ինչպե՞ս է էռնան գրավել «Նոր Ալիք»-ի հանդիսատեսի եւ ժյուրիի անդամները սրտերը, արդյոք սպասո՞ւմ էին առաջին հորիզոնականին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեն որոշիչ համերգից: NEWS.am STYLE-ը հարցերի շուրջ զրուցել է Էռնայի Միրի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ:
«Իհարկե, սպասում էինք նման արդյունքի: Հենց այդպիսի արդյունքի համար ենք մենք այստեղ, ոչ թե ուղղակի մասնակցելու: Կարծում եմ՝ ցանկացած մրցույթի պետք է այդպես վերաբերվել: Եթե ես հասկանում եմ, որ իմ խմբի տվյալ երգիչը պատրաստ չէ հաղթանակի համար պայքարելու, չեմ ներկայացնում նրան: Նույնը եղել է Վլադիմիր Արզումանյանի, Միշայի եւ շատ-շատերի դեպքում: Ասեմ նաեւ, որ այս արդյունքը երկար ու դժվարին աշխատանքի շնորհիվ է: Սա թիմային աշխատանք է. «Արցախի ձայնի» բոլոր երաժիշտներն իրենց ներդրումն ունեն այս հաջողության մեջ: Մեզ մոտ այդպես է :)»,-նշեց պրոդյուսերը՝ հույս ունենալով, որ Էռնան կկարողանա պահպանել առաջատարի դիրքերը նաեւ գալիք՝ որոշիչ համերգի ժամանակ.
«Մենք ամեն մրցութային օրվա համար մտածել էինք որեւէ յուրահատկություն ունեցող երգ: Առաջին օրվա համար՝ թմբուկ, իսկ հետո ներկայացրեցինք Армения երգի cover տարբերակը, որը նախկինում շատերը համարում էին «ռեստորանային» եւ տղամարդ երգիչների երգ: Մրցութային երրորդ երգը նոր է. այն գրվել է մեր թիմի առաջին սերնդի երգիչ-երաժիշտների կողմից: Խոսքն Արտեմ Վալտերի եւ Սարին Բալասանյանի մասին է: Այս երգը եւս ունի պոտենցիալ՝ գրավելու ժյուրիին եւ հանդիսատեսին, բայց այլ տեսանկյունից: Ամեն դեպքում, սա մրցույթ է, ծանր ու դժվար է ամեն ինչ կանխատեսելը. մենք կաշխատենք :) Ես շատ գոհ եմ Էռնայից: Նա իր արցախյան որակները ցույց է տալիս այս դժվար պահերին»:
Լիրայից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է նմանատիպ մրցույթներում արտիստի հաջողության գրավականը.
«Գիտեք՝ ես կարծում եմ՝ այսօրվա փոփ երաժշտության դաշտում ուղղակի անհնար է լինել երգիչ, բայց չլինել արտիստ, կամ լինել արտիստ, բայց վատ երգել, չունենալ որակյալ ռեպերտուրար. այս մրցույթն ապացուցեց դա։ Մեր նախագծի երգիչներն ունեն այդ որակները, դա դեռ առաջին սերնդից եկած դրվածք է, անգամ փոքրիկ Միշան գիտի դա: Իսկ եթե հետեւեք Էռնայի նախկին ելույթներին, կհասկանաք, որ իր համար այս ամենը նորմալ վիճակ է: Վերը թվարկված բոլոր որակները միասին է պետք ունենալ՝ շոու-բիզնեսում հաջողության հասնելու համար»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ «Նոր Ալիք 2017» մրցույթն անց է կացվում Սոչիում: Այն մեկնարկել է սեպտեմբերի 8-ին եւ տեւելու է մինչեւ այս ամսվա 15-ը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար