Տարիքն ընդամենը թիվ է
Միթե կարեւոր է, որ դուք արդեն երեսունն անց եք։ Ամենայն հավանականությամբ, ձեր շրջապատում կան օրինակներ, երբ կանայք երեսուն տարեկանից հետո սկսել են հանդիպել իրենցից երիտասարդ տղամարդկանց հետ։ Այստեղ կարեւորը իսկական զգացմունքներն են, իրար հասկանալու ու աջակցելու ունակությունը, այլ ոչ թե անձնագրային տվյալները։ Դու ոչ մի դեպքում չպետք է կառչես քո տարիքից ու մշտապես ինքդ քեզ ու զուգընկերոջդ հիշեցնես այդ փոքր մանրուքի մասին՝ դա ոչինչ չի փոխի, բայց կարող է վեճերի պատճառ դառնալ։
Իմացի՛ր, թե ինչ ես ուզում
20 տարեկանում մենք ուզում ենք այնպիսի տղամարդ, որը մեքենա ունի ու կարող է քեզ ռեստորան տանել։ 30 տարեկանում մեր չափանիշները ավելի հստակ են դառնում։ Եթե դու դեռ չես կողմնորոշվել քո երազանքի տղամարդու գլխավոր հատկանիշների հարցում, խորհուրդ ենք տալիս մտածել այդ մասին։ Վերցրու թուղթ ու գրիչ ու գրիր պոտենցիալ զուգընկերների անունները, հետո յուրաքանչյուրի դիմաց կազմիր ցուցակ՝ հինգ դրական ու հինգ բացասական հատկանիշներով։ Այդպես քեզ համար ավելի հեշտ կլինի հասկանալ, արդյոք դու պատրաստ ես համակերպվել այդ մարդու թուլությունների հետ, թե նախընտրում ես շարունակել որոնումները։
Մի՛ կառչիր անցյալից
Հնարավոր է՝ դու դեռ մենակ ես, քանի որ դեռ չես հաղթահարել անցյալի ցավոտ հարաբերությունների դառնությունը։ Բայց դու չես կարողանա կառուցել քո ապագան, եթե մշտապես հետ նայես։ Յուրաքանչյուր մարդու կյանքում պատահում են ողբերգություններ, բայց ոչ բոլորն են դրանք վերակենդանացնում իրենց հիշողության մեջ։ Դավաճանությունները, հիասթափությունները, կոպիտ վերաբերմունքը չպետք է թունավորեն քո ներկան։ Եղիր բաց նոր հարաբերությունների համար։
Խիստ մի՛ եղիր
Եթե քո անձնական կյանքը անհաջողությունների շարան է, այդ դեպքում չարժե զարմանալ, որ դու միշտ մենակ ես։ Գործում է քո պաշտպանական մեխանիզմը, որը թույլ չի տալիս վստահել որեւէ մեկին։ Նոր հարաբերություններ սկսելու համար պետք է այդքան խիստ չլինեք ինքներդ ձեր նկատմամբ, հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստացվի։
Ժամանակ մի՛ վատնիր
20 տարեկանում քեզ թվում է, թե ամբողջ կյանքն առջեւում է։ Այդպես էլ կա։ 30-ում հեռանկարները քեզ նվազ ուրախալի են թվում։ Ահա թե ինչու չի կարելի ժամանակ վատնել անիմաստ ծանոթությունների վրա ու մնալ բարեկիրթ տիկին մինչեւ անհաջող ժամադրության վերջին պահը։ Եթե այդպես է պատահել, որ տղամարդը քեզ վրա պատշաճ տպավորություն չի թողել, դու բնազդորեն զգում ես, որ նա այն մարդը չէ, ում հետ դու կցանկանաս ապագա կառուցել, ուրեմն ավելորդ ժամանակ մի վատնիր։ Ուրեմն նա այն մարդը չէ, ով պետ քէ քեզ։
Եղի՛ր անկեղծ ու ազնիվ
Անձնական կյանքը դասավորելու համար պետք չէ այլ մարդ ձեւանալ։ Եթե կյանքում դու սեքսուալ կատու չես, ուրեմն ժամադրության ժամանակ էլ նման դեր քեզ համար մի ընտրիր։ Մարդիկ գնահատում են անկեղծությունն ու ինքնավստահությունը։ Քեզնից ընդամենը դա է պահանջվում։ Առավել եւս, որ վաղ թե ուշ կյանքը ամեն ինչ իր տեղերը կդնի ու կբացահայտի քո իրական դեմքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:04, 31 օգոստոսի
Անձրևի և կայծակի պատճառով հետաձգվել է Էրիկի մենահամերգը16:19, 31 օգոստոսի
Բանգկոկում բարմենը սափրել է կնոջ գլուխը չվճարված հաշվի համար15:20, 31 օգոստոսի
Met Gala–ի շուրջ սկանդալը թափ է հավաքում. թանգարանը կարող է հետաձգել գալան՝ Ջոն Գալիանոյին նվիրված հարգանքի տուրքի պատճառով14:40, 31 օգոստոսի
«Մի՛ եղիր վախկոտ, Թոմ». Ռենդի Քուեյդը քննադատել է Էն Հեթուեյին «Որոտի օրեր» ֆիլմի շարունակության մեջ նրա դերի համար14:14, 31 օգոստոսի
«Բոլորը կարծում էին՝ մենք երեքով ենք քնում». Բլոգերը ամուսնու նախկին կնոջը տեղափոխել է իր տուն և բացատրել իր «խենթ» քայլը13:26, 31 օգոստոսի
Հոլիվուդը որս է սկսել երեք երեխայի սպանության մեջ մեղադրվող մոր պատմության համար12:41, 31 օգոստոսի
Էլ Չապոյի կինը բացահայտել է, թե ինչպես է թմրավաճառը գրավել իրեն պարահրապարակում12:21, 31 օգոստոսի
«Համբույր և քաղաքական շանտաժ». Իլինոյսի ամուսնացած կին պաշտոնյան հրապարակել է քաղաքապետի հետ սկանդալային տեսարանի տեսանյութը11:32, 31 օգոստոսի
Մադոննան ուզում է կրկնել իր կարիերայի ամենամեծ սեքս-սկանդալը. նրա երեխաները աղաչում են նրան չանել դա11:16, 31 օգոստոսի
«Բարով գնաք». Մոնտեցիտոյի բնակիչները չեն թաքցնում իրենց ուրախությունը արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հեռանալու կապակցությամբ10:30, 31 օգոստոսի
Քիմ Քարդաշյանն ու Լյուիս Հեմիլթոնն իրենց «կատարյալ զույգ» են անվանել. սիրավեպը նոր մակարդակի է հասել09:00, 31 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ