Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երեւանից:
Հաղթանակից հետո, պատասխանելով NEWS.am STYLE-ի լրագրողի հարցին, թե սպասում էր, արդյոք, որ ինքը կճանաչվի հաղթող, Լիլին պատասխանեց.
«Սպասում էի, չնայած՝ մեկ-մեկ հուսահատվում էի փորձի պակասի պատճառով»,- ասաց նա՝ նշելով, որ մի քանի ամիս է՝ ինչ զբաղվում է մոդելինգով, իսկ «Միսս Արմենիա 2017»-ն իր առաջին բեմելն է:
Հավելենք, որ «Վիցե Միսս Արմենիա 2017» տիտղոսին արժանացավ Անահիտ Իսահանովան:
Պրոֆեսիոնալ ժյուրին, որի նախագահը Գոհար Հարությունյանն է, իսկ կազմում ընդգրկված են Լուսինե Թովմասյանը, Գեւորգ Շադոյանը, Գոռ Հարոյանը, Մարի Ստեփանյանը, Արմեն Երիցյանը, Արթուր Ղուկասյանը, Իրինա Վարդանյանը, Սալբի Մեգերյանը, Վիգեն Սեֆիլյանը, Սերոբ Անտինյանը, ընտրություն կատարեց 24 գեղեցկուհիներից, որոնք Հայաստան են ժամանել տարբեր երկրներից եւ քաղաքներից՝ ԱՄՆ, Լիբանան, Ռուսաստան, Ուկրաինա, Գյումրի, Աբովյան եւ այլն:
Աղջիկները ներկայացան լողազգեստով, տարազավ եւ երեկոյան զգեստներով:
«Միսս Սփյուռք» տիտղոսը ստացավ Լիբանանից Սինտիա Տաբուջյանը, իսկ հանդիսատեսի համակրանքին արժանացավ Էդուարդա Բաղդասարյանը՝ Գյումրիից:
Նշենք, որ «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթողը մեր երկիրը կներկայացնի «Միսս Աշխարհ» մրցույթում:
Միջոցառման մանրամասներն ու ամբողջական ֆոտոռեպորտաժը կներկայացնենք ավելի ուշ:
Սյունե Առաքելյան
Շուշան Շատիկյան
Լուսանկարիչ՝ Նարեկ Տ. Պ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից