Նա չի կարողանում հանգիստ խոսել նրա մասին
Հենց միայն այն փաստը, որ նա քո ներկայությամբ հիշատակում է նրա մասին՝ արդեն իսկ պետք է մտահոգի քեզ։ Բայց եթե նրա հիշատակումներում կան նաև զգացմունքներ՝ թեկուզ բացասական, ուրեմն նա հաստատ չի մոռացել նրա մասին։
Արդեն մի քանի ամիս է անցել, իսկ նա դեռ քեզ չի ծանոթացրել իր ընտանիքի հետ
Գո՞ւցե նրանք նույնիսկ չգիտեն քո գոյության մասին։ Եթե երբ նրա մայրը զանգում է, նա նույնիսկ չի հիշատակում քո մասին, ուրեմն, հնարավոր է, քո մասին ոչ ոք չգիտի ու, հնարավոր է, նա նույնիսկ մտադիր չէ քեզ հետ կապել իր ապագան։
Ձեր հարաբերություններում չկա ռոմանտիզմ
Ձեր կապն ավելի շատ ֆիզիկակա՞ն է, քան զգացմունքային։ Դա ակնհայտ նշան է, որ նրա զգացմունքները այլ կնոջ հետ են կապված։ Եթե դուք մեծամասամբ պարզապես սեքսով եք զբաղվում, ընդ որում՝ առանց որևէ զգացմունքների (անգամ եթե կրքոտ), ուրեմն նա պարզապես ձգտում է քո միջոցով մոռանալ նախորդի մասին։
Նա քեզ հետ ապագայի ծրագրեր չի կառուցում
Նա չպետք է միանգամից ծնկի իջնի ու ամուսնության առաջարկություն անի, բայց նրա խոսակցություններից դու պետք է հասկանաս, որ նա մտադիր չէ հենց հաջորդ շաբաթ կամ հաջորդ ամիս խզել քեզ հետ իր հարաբերությունները։
Նա չափից շատ է շտապեցնում հարաբերությունները
Դուք նոր եք սկսել հանդիպել, իսկ նա արդեն առաջարկում է տեղափոխվել իր տուն։ Նա անընդհատ գրում է քեզ ու ուզում է հանդիպել ամեն օր։ Դա, իհարկե, վատ չէ, բայց գուցե և անկեղծ չէ։ Նա չէր կարող իսկապես սիրահարվել քեզ, եթե դուք դեռ նոր եք ծանոթացել։ Գուցե նա պարզապես փորձում է ինքն իրեն համոզել, որ երջանիկ է։
Դու զգում ես, որ նա քեզ համեմատում է իր նախորդի հետ
Հնարավոր է նա բարձրաձայն չի խոսում այդ մասին, բայց դու դա զգում ես։ Գուցե դու անում ես այն, ինչ նրա նախորդը չէր անի, կամ գուցե հակառակը՝ նա քեզ խորհուրդ է տալիս անել մի բան, որը նրա նախորդն էր անում։ Եթե զգում ես, որ նա փորձում է քեզ վերածել իր նախորդ ընկերուհուն, ուրեմն այդպես էլ կա՝ նա դեռ չի մոռացել այդ կնոջը։
Նրա ընկերները զարմացած են, որ նա ընկերուհի ունի
Եթե նրա ընկերները կասկածում են ձեր հարաբերություններին, ուրեմն նրանք գիտեն մի բան, որը դու չգիտես։ Գուցե հենց երեկ նա ընկերներին պատմում էր իր նախորդի մասին, իսկ այսօր արդեն քեզ հետ է ծանոթացնում։
Նա դժվարությամբ է բաժանվել նախորդից
Աղջի՞կն է լքել նրան։ Նրանք երկար տարիներ հանդիպե՞լ են։ Եթե ընդամենը մի քանի շաբաթ կամ ամիս է անցել ու նա ասում է, որ արդեն մոռացել է այդ աղջկա մասին, ապա դժվար թե դա ճիշտ լինի։
Նա քեզ շփոթում է նրա հետ
Ըստ երևույթին՝ նա չափից շատ է մտածում իր նախորդի մասին ու մոռանում է, որ իր կողքին դու ես, այլ ոչ թե նա։ Գուցե նա նույնիսկ ինչ-որ մանրուքներ է շփոթում՝ օրինակ որ դու ոչ թե կաթով սուրճ ես սիրում, ինչպես նրա նախորդը, այլ կանաչ թեյ ես նախընտրում, կամ մանուշակագույն ես սիրում, այլ ոչ թե վարդագույն։
Նյութը՝ soulpost.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում