Երեկ ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել այն մասին, որ Նիկոլայ Բասկովը որոշել է լքել բեմը։ Մինչ մեդիա դաշտում փորձում էին հասկանալ՝ արդյոք դա հավաստի լո՞ւր է, փիառ քա՞յլ, թե՞ լուրջ որոշում, «Ռուսաստանի ոսկե ձայնը» «ԿՊ»-ին տված հարցազրույցում բացատրել է իր հեռանալու պատճառը։
«Ես գիտակցում եմ, որ ինձ՝ որպես արտիստի, ներքին վերբեռնում է պետք,- ասել է երգիչը,- Էստրադայում անցկացրած 17 տարիների ընթացքում ես միշտ ասոցացվել եմ մարդ-տոնի հետ, որը թեթեւ երգեր է կատարում։ Ես ուզում եմ որոշ ժամանակով հրաժարվել բազմաթիվ հեռուստատեսային շոուներին մասնակցելուց, ըստ ընտրության մասնակցել համերգներին։ Սպառվել է այն եռանդը, որն ինձ դրդում է անընդհատ ինչ-որ նոր ու հետաքրքիր բաների մասնակցել։ Ինձ ժամանակ է պետք, որպեսզի ինչ- որ նոր Բասկովի, ուրիշ արտիստի վերափոխվեմ»։
Հետաքրքիր է, որ ժամանակավորապես ստվերում մնալու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վիկտորիա Լոպիրյովայի հետ հարսանիքը անորոշ ժամկետով հետաձգվել է։
«Երբ մենք հետաձգեցինք պսակադրության օրը, ու մայրս հայտնեց պատճառը, իհարկե, հաջորդ օրվա մամուլի անդրադարձները շատ զվարճալի վերնագրեր ունեին։ Մի կողմից մենք խոսակցության թեմա ենք տալիս բոլորին։ Բայց, ամեն դեպքում, ապրեք այնպես, ինչպես ուզում եք, առանց ուրիշների դատողություններին ուշադրություն դարձնելու»,- խնդրում է կատարողը։
Շատերը կարծում էին, թե Լոպիրյովան, ինչպես նաեւ Բասկովի բոլոր նախկին ընկերուհիները, շուտով սոլո կարիերա կսկսի։ Բայց երգիչը վստահեցրեց, որ գեղեցկուհին այդ ասպարեզում ուժերը չի փորձելու։
«Ինձ, իհարկե, դուր է գալիս, թե ինչպես է նա երգում։ Ինձ, առհասարակ, դուր է գալիս, երբ աղջիկները, որոնք իմ կողքին են, ստեղծագործում են կամ երգում։ Բայց Վիկան ինձ կտրականապես ասել է, որ չի երգելու։ «Ես չեմ երգելու, ես ֆուտբոլի դեսպան եմ, հեռուստահաղորդավարուհի ու մոդել։ Ոչ, դու ես երգելու»,- պատմել է Բասկովը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ