Պլազմոլիֆտինգը սեփական պաշարներով մաշկի վերականգնման ժամանակակից մեթոդ է: Ես երկար ժամանակ չէի համարձակվում արյան փոխներարկման դիմել, սակայն երկար մտածելուց հետո համաձայնվեցի այս միջամտությունն ինձ վրա փորձել եւ NEWS.am Style-ի ընթերցողներին պատմել, թե ինչպես է պրոցեսն ընթանում, ինչից չարժի վախենալ եւ եւ ինչ է կարեւոր իմանալ:
Առաջին հերթին անհրաժեշտ է պարտադիր հավաստիանալ, թե ինչպիսի կլինիկա եք գնալու եւ ինչպիսի մասնագետի մոտ: Ամեն դեպքում միջամտությունը կապված է արյուն վերցնելու եւ փոխներարկելու հետ, եւ ամեն ինչ պետք է ստերիլ ու պրոֆեսիոնալ լինի: Պլազմոլիֆտինգից 2 օր առաջ ցանկալի է «Ասկորուտին» դեղը խմել՝ միջամտության ընթացքում կապտուկներից խուսափելու համար: Բուն միջամտությունից մի քանի ժամ առաջ ավելի լավ է զերծ մնալ սնունդ եւ սուրճ օգտագործելուց, բավարարվել չգազավորված ջրով: Ամբողջ գործընթացը մոտ 1 ժամ է տեւում: Դեմքի պլազմոլիֆտինգի մեկ սեանսն արժե 20 հազար դրամ:

Մինչեւ սկսելը մասնագետը մաշկը մաքրում է դիմահարդարումից եւ աղտոտվածությունից, այնուհետեւ հատուկ քսուքով դեմքի նախնական անզգայացում է կատարում:
Այս ընթացքում 20 մլ արյուն է վերցվում: Դրանից հետո ձեր արյամբ անոթը տեղավորում են հատուկ սարքի՝ ցենտրիֆուգայի մեջ, որտեղ 15 րոպեի ընթացքում պլազման առանձնանում է:
Պլազման մաշկի մեջ է ներարկվում խնդրահարույց գոտիներում: Թրոմբոցիտներով հարուստ պլազմայի միջոցով բջիջները կոլագեն են արտադրում, որը մաշկին առաձգականություն է հաղորդում, ձիգ եւ հարթ դարձնում: Բարելավվում է նաեւ վնասված հյուսվածքների վերականգնումը:

Միջամտությունը գործնականում ցավոտ չէ եւ անվտանգ է, քանի որ ամբողջ նյութը սեփական է: Այսինքն՝ անհնար է որեւէ ինֆեկցիոն հիվանդությամբ վարակվել: Միջամտության ժամանակ կարող են կարմրություններ եւ կապտուկներ առաջանալ, չնայած դա հազվադեպ է պատահում: Իմ մաշկին մնացել էին ներարկումների փոքրիկ կարմիր կետերը, որոնք հաջորդ օրը հազիվ էին նշմարվում: Պլազմոլիֆտինգից հետո, իհարկե, դեմքն ակնթարթորեն չի կերպարանափոխվի: Լիակատար վերականգնման համար անհրաժեշտ է 5-6 օր, իսկ վերջնական արդյունքը տեսնելու համար ստիպված եք սպասել 2-3 շաբաթ: 4-րդ օրը ես մաշկի առողջ փայլ եւ դեմքի հավասար երանգ նկատեցի: Ակնեից հետո անհետացան մանր սպիները, վերացավ նաեւ մանր ցանը: Լավագույն արդյունքի համար անհրաժեշտ է պլազմոլիֆտինգի 2-3 սեանս անցնել՝ 10-14 օր պարբերականությամբ:
Պլազմոլիֆտինգը ցուցված է մաշկի թեփոտման եւ չորության դեպքում, կնճիռներ, քերծվածքներ եւ սպիներ հայտնվելիս, ոչ մեծ այտուցվածության եւ թառամած հյուսվածքների դեպքում: Սակայն միջամտությունից պետք է զերծ մնալ հղիության, կրծքով կերակրելու, ինֆեկցիոն եւ ուռուցքային հիվանդությունների, դիաբետի եւ մաշկի բորբոքումների դեպքում:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի

