ԽՈՅԵՐ
Այսօր երեկոն անցկացրեք սիրելիի հետ՝ ինչ-որ հումարային հաղորդում դիտելով։ Ձեզ համար շատ կարեւոր է գոնե մեկ ժամ նայել միեւնույն ուղղությամբ եւ դրական էմոցիաներ ստանալ։
ՑԼԵՐ
Այսօր արժե, որ հանգստանաք սիրելիի ներկայությունից եւ որոշ ժամանակով ձեզ նվիրեք մի փոքր քիչ ռոմանտիկ, սակայն օգտակար բանի։ Օրինակ՝ ուսմանը կամ գիրք կարդալուն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզանից լուրջ զոհողություններ կարող են պահանջել։ Միգուցե դուք պատրաստ եք այդ քայլին եւ արդեն հաստատ որոշել եք անել դա, բայց արժե մտածել՝ արդյոք դրա կարիքը կա՞։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր հատկապես ձեզ դժվար կլինի հասկանալ, թե ինչ հեռանկարներ են սպասվում ձեզ եւ ձեր սիրելիին, ինչպիսին կլինի ձեր համատեղ ապագան եւ կլինի այն ընդհանրապես, թե ոչ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Մարդաշատ վայրում հայտնվելով, դուք այսօր այնքան սիրային ֆլյուիդներ կարձակեք, որ հետո չեք իմանա, թե ինչ անել դրանց հետ։ Լավ կլինի՝ սիրելին ձեր կողքին լինի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր բարեհաջող օր է ծանոթությունների համար։ Մտածեք, թե ում հետ կցանկանայիք անցկացնել ձեր օրը եւ համարձակորեն գնացեք այնտեղ, ուր նման մարդիկ կլինեն։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր կյանքի ամենահետաքրքիր իրադարձությունները տեղի կունենան այն ժամանակ, երբ ամբողջ քաղաքը քնած կլինի։ Միգուցե սիրելիի զանգը կամ հաղորդագրությունը ձեզ ասի ամենակարեւոր խոսքերը։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր սիրելին պատահաբար մի արտահայտություն կանի, որը ձեզ ցույց կտա ձեր կյանքն ու նրանում առկա խնդիրները։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ասում են՝ ոչինչ այնքան չի մտերմացնում, որքան համատեղ աշխատանքը։ Վատ չի լինի, եթե սիրելիի հետ նման մի բան ծրագրեք, քանի որ ցանկացած այլ իրավիճակում վեճն ապահովված է։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեզ բարդ օր է սպասվում, որը նաեւ անձնականին է վերաբերում։ Դուք կբախվեք մի շարք դժվարությունների, եւ ձեր սիրելին ստիպված կլինի ձեզ օգնել, քանի որ միայնակ դուք գլուխ չեք հանի։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր զգացմունքներից կվախենա ոչ միայն ձեր սիրելին, այլեւ դուք ինքներդ։ Ամենայն հավանականությամբ, դուք եք խնդիրներ ստեղծում ինքներդ ձեզ համար՝ ականջ դնելով ընկերների սիրային պատմություններին։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ մոտ սիրելիին անակնկալ մատուցելու մեծ ցանկություն կառաջանա։ Միգուցե դուք մեղավո՞ր եք նրա առաջ ձեզ զգում։ Ինչեւէ, աստղերը նվերի համար խորհուրդ են տալիս ինչ-որ էքստրավագանդ բան գնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար