«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ամանորյա շպար ամենահամարձակ երեւանցի աղջիկների համար

13:08, 16 դեկտեմբերի

Ամանորյա գիշերը բոլորն էլ ուզում են զարմացնել իրենց հանդերձանքով, սանրվածքով ու հատկապես շպարով, որի մասին էլ մենք այսօր կխոսենք։ Բյութի թրենդերի մասին նույնիսկ ամենաքիչ իրազեկված մարդը գիտի , որ գալիք  Դեղին շան տարին անցնելու է «shine bright» -ի հովանու ներքո։ Ընդ որում փայլերը տեղին կլինեն կոպերին, թարթիչներին, այտերին, էլ չասենք հագուստի մասին։ Մենք սովոր ենք տեսնել գլիթեր միայն մոդելների վրա կամ էլ թեմատիկ երեկույթի համար էքստրավագանտ կերպարի ստեղծման համար։ Բայց նորաձեւության կանոններն այսօր մեզ թույլ են տալիս օգտագործել փայլեր նաեւ ամենօրյա կյանքում։ Հատուկ NEWS.am STYLE-ի համար վիզաժիստ Սաթի Պողոսյանը ցուցադրել է ամանորյա գլիթերով շպարի տարբերակներ ու պատմել, թե ինչպես է ճիշտ օգտագործել ու համադրել փայլերը։

Մի քանի տարի առաջ ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ գլիթերները կսկսեն շուրթերին քսել։ Բայց այսօր դա շպարի ամենաաղմկահարույց թրենդն է։

Իրականում շուրթերի վրա նման շերտ ստանալու համար Ձեզնից երկու բան է պահանջվում՝ շրթներկ՝ ցանկալի է քսուքային հիմքով, որպեսզի փայլերը լավ կպնեն շրթերին, ու մանրացված գլիթեր։ Սկզբում շուրթերին քսում են շրթներկը, իսկ հետո վրձինով ամբողջ մակերեսը պատում ենք գլիթերով։ Փայլերով շուրթերը շատ գրավիչ ու գեղեցիկ տեսք են ստանում։

Մեզ համար ավելի սովորական է համարվում աչքերի վրա փայլերի գործածումը։ Գլիթերը հատկապես գեղեցիկ է սմոքիի վրայից։ Նախ կոպի վրա ավելի ջերմ երանգների ստվերաներկ ենք քսում, ոսկեգույնին, դեղձագույնին կամ շագանակագույնին մոտ, այնուհետեւ կարող ենք օգտագործել մուգ մոխրագույն ստվերաներկեր, սեւից ցանկալի է հրաժարվել։ Ու լավ տարածում ենք, որպեսզի «սմոքի այս» ստացվի։ Իսկ հիմա ՝ փայլը։ Փայլերով փշրվող ստվերաներկերը ցանկալի է ամրացնել սոսնձի միջոցով։ Իսկ եթե ստվերաներկերը քսուքաձեւ են, ապա դրանք կարելի է պարզապես քսել կոպի վրա վրձինով կամ մատներով։

Ահա եւ ամբողջ գաղտնիքը։

Մարգարիտա Ավագյան

Լուսանկարը՝ Նարեկ Տեր-Պողոսյանի

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search