Ամանորյա գիշերը բոլորն էլ ուզում են զարմացնել իրենց հանդերձանքով, սանրվածքով ու հատկապես շպարով, որի մասին էլ մենք այսօր կխոսենք։ Բյութի թրենդերի մասին նույնիսկ ամենաքիչ իրազեկված մարդը գիտի , որ գալիք Դեղին շան տարին անցնելու է «shine bright» -ի հովանու ներքո։ Ընդ որում փայլերը տեղին կլինեն կոպերին, թարթիչներին, այտերին, էլ չասենք հագուստի մասին։ Մենք սովոր ենք տեսնել գլիթեր միայն մոդելների վրա կամ էլ թեմատիկ երեկույթի համար էքստրավագանտ կերպարի ստեղծման համար։ Բայց նորաձեւության կանոններն այսօր մեզ թույլ են տալիս օգտագործել փայլեր նաեւ ամենօրյա կյանքում։ Հատուկ NEWS.am STYLE-ի համար վիզաժիստ Սաթի Պողոսյանը ցուցադրել է ամանորյա գլիթերով շպարի տարբերակներ ու պատմել, թե ինչպես է ճիշտ օգտագործել ու համադրել փայլերը։
Մի քանի տարի առաջ ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ գլիթերները կսկսեն շուրթերին քսել։ Բայց այսօր դա շպարի ամենաաղմկահարույց թրենդն է։
Իրականում շուրթերի վրա նման շերտ ստանալու համար Ձեզնից երկու բան է պահանջվում՝ շրթներկ՝ ցանկալի է քսուքային հիմքով, որպեսզի փայլերը լավ կպնեն շրթերին, ու մանրացված գլիթեր։ Սկզբում շուրթերին քսում են շրթներկը, իսկ հետո վրձինով ամբողջ մակերեսը պատում ենք գլիթերով։ Փայլերով շուրթերը շատ գրավիչ ու գեղեցիկ տեսք են ստանում։
Մեզ համար ավելի սովորական է համարվում աչքերի վրա փայլերի գործածումը։ Գլիթերը հատկապես գեղեցիկ է սմոքիի վրայից։ Նախ կոպի վրա ավելի ջերմ երանգների ստվերաներկ ենք քսում, ոսկեգույնին, դեղձագույնին կամ շագանակագույնին մոտ, այնուհետեւ կարող ենք օգտագործել մուգ մոխրագույն ստվերաներկեր, սեւից ցանկալի է հրաժարվել։ Ու լավ տարածում ենք, որպեսզի «սմոքի այս» ստացվի։ Իսկ հիմա ՝ փայլը։ Փայլերով փշրվող ստվերաներկերը ցանկալի է ամրացնել սոսնձի միջոցով։ Իսկ եթե ստվերաներկերը քսուքաձեւ են, ապա դրանք կարելի է պարզապես քսել կոպի վրա վրձինով կամ մատներով։
Ահա եւ ամբողջ գաղտնիքը։
Մարգարիտա Ավագյան
Լուսանկարը՝ Նարեկ Տեր-Պողոսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը