Այսօր Լոս Անջելեսում Բրեդ Փիթի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Դերասանի Tesla-ն բախվել է Nissan Altima-ին, որն էլ իր հերթին՝ Kia Soul-ին։ Պարզվում է՝ Փիթը հայ վարորդի մեքենայի է հարվածել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գուրգեն Հովհաննեսյանը, որը եղել է Nissan Altima-ի ղեկին, մանրամասներ է ներկայացրել միջադեպից:

«Ես կանգնած էի խաչմերուկում, երբ ինչ-որ մեքենա հետեւից թեթեւակի հարվածեց, իսկ իմ մեքենան հարվածեց դիմացի մեքենային: Մենք երեքով մի կողմ գնացինք, եւ Tesla-ից դուրս եկավ մի մարդ, որը պարզվեց Բրեդ Փիթն է:

Ես շփոթվեցի, նույնիսկ սելֆի չմտածեցի անել, իսկ նա գրանցեց իմ հեռախոսահամարը, իր տվյալները լրացրեց: Ես չհասցրեցի անգամ զրուցել նրա հետ, քանի որ իմ անգլերենով չեմ փայլում:

Փիթն ասաց մեզ. «Ներեցեք ինձ, տղաներ, լավ օր ձեզ»: Այդպես բաժանվեցինք, իսկ կարճ ժամանակ անց ինձ գրեցին իմ ընկերները՝ ասելով, որ իմ լուսանկարները եւ վթարը հայտնվել են համացանցում, իսկ ես նույնիսկ չէի նկատել, որ մեզ նկարում են»:
Լուսանկարները՝ Coleman Ryner-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:55, 2 սեպտեմբերի
Միջնադարյան գոբելենը՝ ֆալոսների առատությամբ, թաքցնում է սեքս–սկանդալը, որը կարող է վերաշարադրել եվրոպական պատմությունը16:16, 2 սեպտեմբերի
Հանթեր Բայդենը հայտարարել է, որ «48%–ով նույնասեռական է»15:23, 2 սեպտեմբերի
Հնագետները «լիովին վստահ» են, որ գտել են կորուսյալ քաղաքը, որտեղ Հիսուսը հրաշքներ է գործել14:33, 2 սեպտեմբերի
Karl Lagerfeld–ի նոր գովազդային արշավի կուլիսներում. Փերիս Հիլթոնը և նրա չիխուահուան՝ «այկոնիկ արքայադուստր» մականունով14:15, 2 սեպտեմբերի

13:40, 2 սեպտեմբերի
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»13:29, 2 սեպտեմբերի
Հին վիրավորանքները չեն մոռացվել. Ինչպես է թագավորական ընտանիքը արձագանքում Սասեքսների ժամանմանը12:38, 2 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը 50 000 դոլար է նվիրաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ընտանիքներին12:21, 2 սեպտեմբերի
Մադոննան անճանաչելի է. 68-ամյա փոփ թագուհին ապշեցրել է երկրպագուներին իր «երիտասարդ» դեմքով11:41, 2 սեպտեմբերի
Շերը պատերազմ է հայտարարել հարսին. երգչուհին նրան մեղադրել է որդու փողերի վրա աչք տնկելու մեջ11:18, 2 սեպտեմբերի
Բրիջիտ Մակրոնի դուստրը գնում է մոր հետքերով. նրա նոր ընկերը 20 տարով փոքր է իրենից11:16, 2 սեպտեմբերի
Բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը, մեկ տարի կոմայի մեջ գտնվելուց հետո, մահացել է