Մասնավոր դետեկտիվ Էրնեստ Ասլանյանը պատմել է, թե ինչպես է մարմնավաճառ Նաստյա Ռիբկային հաջողվել լուսանկարվել ու տեսագրվել միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի հետ։
Ռուսական բլոգոսֆերայում ու լրատվամիջոցներում դեռ փոթորկում է այն սկանդալը, որը կապված է էսկորտ ծառայություն մատուցող Նաստյա Ռիբկայի, միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի ու ՌԴ կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյի հետ։ Անաստասիա Վաշուկեւիչը, նույն ինքը՝ Նաստյա Ռիբկան, վերջերս ներկայանում է նաեւ որպես բլոգի հեղինակ։
Աղջիկը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ալեքսեյ Նավալնին իր հետաքննության մեջ նշել է այն փաստը, որ միլիարդատեր Օլեգ Դերիպասկան ու ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն զվարճանում էին զբոսանավում մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի հետ։
Վաշուկեւիչն իր Instagram-ի էջում պատմել է ձեռներեց Օլեգ Դերիպասկայի հետ հանդիպման մասին։ Իր արկածները Նաստյան պատկերավոր նկարագրել է «Օրագիր՝ միլիարդատիրոջը գայթակղելու մասին» գրքում։ Ընդ որում՝ Ռիբկան գործարարին մեղադրել է բռնաբարության մեջ ու պահանջել է ամուսնանալ իր հետ։ Հետագայում նա բացատրել է, որ դա կատակ էր։ Սակայն Անաստասիայի հումորի զգացողությունը ձեռներեցը չի գնահատել։ Դերիպասկան դատի է տվել աղջկան ու նրա սեքս ուսուցիչ Ալեքսանդր Կիրիլովին, որը հայտնի է Ալեքս Լեսլի կեղծանունով։
Օրերս աղջիկը որոշել է նկարահանել պոռնոֆիլմ, որի գլխավոր դերակատարներն են լինելու ինքը եւ Պուտինի, Նավալնու կամ Բրեդ Փիթի նմանակը։
Իսկ հիմա Նաստյան, ուրախացած, որ իր Instagram շաբաթական ավելի քան 25 միլիոն օգտատեր է այցելում, հրապարակել է մի հայտարարություն, որտեղ Օլեգ Դերիպասկային առաջարկել է ամուսնանալ իր հետ։
Հայտնի է դարձել, թե Նաստյա Ռիբկային ինչպես է հաջողվել տեսագրել իրենց ժամանցը Օլեգ Դերիպասկայի զբոսանավում։ Իրավիճակը մեկնաբանել է մասնագետը։
Մասնավոր դետեկտիվ Էրնեստ Ասլանյանը հասկացրել է, որ Նաստյա Ռիբկային հաջողվել է տեսագրել այդ ամենը միայն Օլեգ Դերիպասկայի անվտանգության աշխատակիցների սխալի պատճառով։
«Ազդեցիկ տղամարդկանց հետ անծանոթ աղջիկների հանդիպման ժամանակ վերջիններից դեռ ծանոթությունից առաջ հեռախոսները վերցնում են»,- բացատրել է փորձագետը։
«Սովորաբար դրանք հանձնում են պահման հատուկ պահոցներում, որոնք պետք է լինեին նաեւ Օլեգ Դերիպասկայի զբոսանավում։ Սակայն նման բան տեղի չի ունեցել, ու Ռիբկան անարգել հաղորդակցվել է իր սեքս մարզիչ Ալեքս Լեսլիի հետ, որին մայրիկ էր անվանում»,- փոխանցում է Super-ը։
Հիշեցնենք, որ Նաստյա Ռիբկայի սեքս ուսուցիչը՝ Ալեքսանդր Կիրիլովը (Ալեքս Լեսլի), հիշատակված էր «Սկոլկովո» նորարարական կենտրոնի կայքում։ Այդ հանգամանքին ուշադրություն են դարձրել համացանցի օգտատերերն ու լրագրողները։ Կիրիլովի անձնական էջում ասվում էր, որ նա Կանխատեսման մտավոր համակարգերի կենտրոնի գիտական հարցերով տնօրենը, գաղափարակիրն ու ներդրողն է։ Սակայն վերջին սկանդալային պատմությունից հետո «Սկոլկովո» կենտրոնը շտապել է իր կայքից հեռացնել սեքս մարզիչի լուսանկարը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ