«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Թաիլանդական բանտում հայտնված մարմնավաճառ Նաստյա Ռիբկան քաղաքական ապաստան է պահանջում ԱՄՆ-ում եւ սպառնում հրապարակել Թրամփի հետ ռուսական կապերը

11:05, 28 փետրվարի

Օրերս հայտնել էինք, որ  Նաստյա Ռիբկան ու սեքս մարզիչ Ալեքս Լեսլին Թաիլանդում բանտում են հայտնվել։ 

Նաստյան ու Ալեքսն այն տասը ռուսաստանցիներից են, որոնք ձերբակալվել են Թաիլանդում ապօրինի սեքս մարզումներ իրականացնելու համար։ Տեղի օրենսդրությունը նախատեսում է պատիժ այդ արարքի համար՝ մինչև երկու տարի ազատազրկման և/ կամ մինչև 100 հազար բատ (ավելի քան 3 հազար դոլար) տուգանքի ձևով։ Որպես կանոն, տեղի իշխանությունները սահմանափակվում են տուգանքով ու արտաքսումով, որը ենթադրում է Թաիլանդ մուտք գործելու ժամանակավոր արգելք։

Հետո թաիլանդական Պատայի քաղաքի ոստիկանությունը հրաժարվել է Նաստյա Ռիբկային ու նրա սեքս մարզիչ Ալեքս Լեսլիին ազատ արձակել գրավի դիմաց, իսկ աղջկա Instagram-ում հայտնվել են Նաստյայի ու նրա ընկերների հաղորդագրությունները, որտեղ Նաստյան պատմում է բանտի պայմանների մասին, քաղաքական ապաստան է պահանջում ԱՄՆ-ում, մեղադրում ԱԴԾ-ին ու սպառնում հրապարակել Թրամփի հետ ռուսական կապերը։

«Ես կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին, որոնք օգտագործում են իմ նյութերը, որոնք ոչ իմ կամքով լույս են սփռել ու հանգեցրել քաղաքական սկանդալի, տարածել ամբողջ տեղեկություններն ու հետաքննել այդ տարօրինակ գործը։ Ռուսաստանը արդեն ներխուժել է Թաիլանդի թագավորություն, որտեղ ոստիկանության կամավորները վախենում են այդ գործից ու դրա հետ առնչություն ունենալուց։

Ու թաիլանդական իմիգրացիան կատարում է Ռուսաստանի կամքն ու, ըստ էության, պարզապես կսպանի մեզ կամ կարտահանձնի Ռուսաստանին։ Մենք այլևս փող չունենք՝ մենք ամեն ինչ ծախսել ենք գրավի համար»,- ասվում է աղջկա վերջին գրառումներից մեկում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search