Քվենտին Տարանտինոն պատրաստվում է նոր գլուխգործոց նկարահանել։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ ֆիլմում նկարահանվելու են Հոլիվուդի միանգամից երկու սրտակերներ՝ Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն։
Variety-ն գրում է, որ 54-ամյա Փիթն ու 43-ամյա Լեոն նկարահանվելու են Տարանտինոյի ֆիլմում, որը կոչվում է «Մի անգամ Հոլիվուդում»։ Ֆիլմը պատմում է 1969 թվականի՝ հիփի շարժման ամենաթեժ ժամանակաշրջանի մասին։ Ֆիլմի սյուժետը կառուցվելու է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի աղանդի ու Շերոն Թեյթի՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ սպանության շուրջ։ Լեոն կատարում է վեստերնների նախկին աստղ Ռիկի Դալթոնի դերը, իսկ Փիթը՝ նրա կրկնորդ Քլիֆ Բութի դերը։ Երկու հերոսներն էլ չեն կարողանում գտնել իրենց տեղն ու չեն ճանաչում Հոլիվուդը։ Ըստ սյուժետի՝ Դալթոնի հարևանուհին Թեյթն է լինելու։
«Ես շատ ուրախ եմ պատմել այս պատմությունը Լոս Անջելեսի ու Հոլիվուդի մասին, որն այլևս գոյություն չունի։ Ու ես չեմ կարող ավելի երջանիկ չլինել այն մտքից, որ Դի Կապրիոն ու Փիթը թիմի մասնակիցներն են լինելու եւ Ռիկի ու Քլիֆի դերն են կատարելու»,- հայտնել է ռեժիսորը։
Ֆիլմն էկրաններին կցուցադրվի 2019-ի օգոստոսի 9-ին՝ Մենսոնի աղանդի անդամների կողմից Շերոն Թեյթի սպանության օրվանից ուղիղ 50 տարի անց։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները