«Իմ ճանաչած բոլոր շարքային թուրքերն ընդունում են, որ ցեղասպանություն եղել է, մերժողը Թուրքիայի կառավարությունն է»,- այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ամերիկացի հայտնի դերասան Դին Քեյնը, որն այստեղ երեկոյան կմասնակցի Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետներ» վավերագրական ֆիլմի պրեմիերային:

Դինը ֆիլմի համահեղինակներից է: 2017-ին նա ֆիլմի նկարահանումների շրջանակնում այցելել էր Հայաստան: Ինչպե՞ս է իմացել Հայոց ցեղասպանության մասին ամերիկացի դերասանն այն դեպքում, երբ, իր իսկ խոսքով, ամերիկացիների մեծ մասը չգիտի այդ մասին.

«Ես սովորել եմ աշխարհի լավագույն համալսարաններից մեկում՝ Փրինսթոնի համալսարանում, իմ հիմնական առարկան պատմությունն էր: Մի ընկեր ունեի՝ Քեւին Մաթոսյան, մեկ օր ինձ հարցրեց, թե ինչ գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, ես ինձ շատ վատ զգացի, քանի որ, լինելով պատմաբան, ոչինչ չգիտեի այդ մասին, եւ նա ինձ հրավիրեց մասնակցել Լոս Անջելեսում ապրիլքսանչորսյան երթին»:
Դին Քեյնը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու գաղափարով կիսվում է իր ընկերոջ՝ «Էմմի» դափնեկիր Մոնթել Ուիլյամսի հետ:
«Երբ Դինն ինձ պատմեց Հայոց ցեղասպանության մասին, ես զարմացա, ասացի՝ ի՞նչ Հայոց ցեղասպանություն: Ես 22 տարի բանակում եմ աշխատել, ռազմական պատմաբան եմ եւ իմ հաղորդման շրջանակներում անդրադարձել եմ բազում ռազմական հարցերի, բայց հայերի ցեղասպանության մասին առաջին անգամ էի լսում: Եթե ես չգիտեի այդ մասին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան շատ մարդիկ չգիտեն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի բացահայտել այս պատմությունն աշխարհի համար: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ժխտումն է, որ պատճառ է դառնում այլ ցեղասպանությունների: Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում ցեղասպանություններ են ընթանում»,- նշեց Ուիլյամսը:

«Կարծում եմ՝ քանի դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանում եւ Արցախում այս լարված դրությունը կարող է վերածվել մասշտաբային ցեղասպանության»,- իր հերթին հավելեց Դինը:
Դինն ու Մոնթելը «Ժխտման ճարտարապետները» նկարահանելիս որեւէ խոչընդոտի չեն հանդիպել: Միակ դեպքը, որ եղել է, այն է, երբ Վաշինգթոնում նրանց չեն թույլատրել ֆիլմի գովազդային պաստառները փակցնել ավտոբուսների վրա:
«Պատրաստվո՞ւմ եմ այցելել ես վաղը Թուրքիա՝ ոչ, պատրաստվո՞ւմ եմ Ադրբեջանով ճանապարհորդել՝ ոչ»,- այդ երկրների սեւ ցուցակներում հայտնվելու հնարավորության մասին խոսելիս ասաց Մոնթել Ուիլյամսը:
Ի դեպ, կազմակերպիչները հայտ են ներկայացրել ֆիլմը «Էմմիի» ներկայացնելու համար: Կընդգրկվի, արդյոք, «Ժխտման ճարտարապետները» մրցանակաբաշխության շորթ լիստում, հայտնի կդառնա մարտի երկրորդ կեսին:
Շուշան Շատիկյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Տեսանյութը՝ Դավիթ Խուդավերդյանի













Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:24, 6 հոկտեմբերի
Տղամարդը պատմել է, որ 18 օր կոմայի մեջ գտնվելուց հետո հանդիպել է Հիսուսին19:30, 6 հոկտեմբերի
Patek Philippe–ից մինչև F.P. Journe. Goldman Sachs-ը հարուստներին սովորեցնում է՝ ինչպես գնել ժամացույցներ որպես արվեստի գործեր17:31, 6 հոկտեմբերի
«Գոյ» թատրոնը վերադառնում է նոր պրեմիերայով՝ «Խելագարը» ներկայացմամբ17:06, 6 հոկտեմբերի
Աղաս Մանուկյանը՝ «Բարի Գալուստի» մասին․ առաջին պրոդյուսերական փորձը, Հունաստանում նկարահանումներն ու չնկարահանվելու որոշումը16:27, 6 հոկտեմբերի
The Ordinary-ն ներկայացրել նոր աչքի կրեմ Lacto-PDRN-ով. փայլուն աչքեր ընդամենը մեկ քսումից հետո15:36, 6 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը 3 մլն դոլար է ներդրել իր դստեր՝ Հարփերի գեղեցկության ապրանքանիշում. 15-ամյա ժառանգորդուհին պատրաստվում է իր բիզնես դեբյուտին15:15, 6 հոկտեմբերի
Քայլի Ջենները կմարմնավորի սպանված հարսնացուին Hulu-ի նոր թրիլերում. Քիմ Քարդաշյանը սերիալ է նկարահանում14:47, 6 հոկտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է բետոնե դիֆուզոր՝ բուրմունք, լույս և արդյունաբերական շքեղություն14:23, 6 հոկտեմբերի
Գնված 30 դոլարով, վաճառված 1.3 միլիոն դոլարով. մոռացված նկարը դարձել է աճուրդի սենսացիա13:38, 6 հոկտեմբերի
Եթե Երևանի պատմության թանգարանը ապագայում չարժանանա սեփական շքեղ շինության, թող սա լինի գոնե վերջին հանգրվանը13:22, 6 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է «սիրո» դդումները. Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն անմահացել են Հելոուինի համար12:50, 6 հոկտեմբերի
Նոր կադրեր «Մոնթե» ֆիլմի նկարահանումից