«Իմ ճանաչած բոլոր շարքային թուրքերն ընդունում են, որ ցեղասպանություն եղել է, մերժողը Թուրքիայի կառավարությունն է»,- այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ամերիկացի հայտնի դերասան Դին Քեյնը, որն այստեղ երեկոյան կմասնակցի Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետներ» վավերագրական ֆիլմի պրեմիերային:

Դինը ֆիլմի համահեղինակներից է: 2017-ին նա ֆիլմի նկարահանումների շրջանակնում այցելել էր Հայաստան: Ինչպե՞ս է իմացել Հայոց ցեղասպանության մասին ամերիկացի դերասանն այն դեպքում, երբ, իր իսկ խոսքով, ամերիկացիների մեծ մասը չգիտի այդ մասին.

«Ես սովորել եմ աշխարհի լավագույն համալսարաններից մեկում՝ Փրինսթոնի համալսարանում, իմ հիմնական առարկան պատմությունն էր: Մի ընկեր ունեի՝ Քեւին Մաթոսյան, մեկ օր ինձ հարցրեց, թե ինչ գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, ես ինձ շատ վատ զգացի, քանի որ, լինելով պատմաբան, ոչինչ չգիտեի այդ մասին, եւ նա ինձ հրավիրեց մասնակցել Լոս Անջելեսում ապրիլքսանչորսյան երթին»:
Դին Քեյնը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու գաղափարով կիսվում է իր ընկերոջ՝ «Էմմի» դափնեկիր Մոնթել Ուիլյամսի հետ:
«Երբ Դինն ինձ պատմեց Հայոց ցեղասպանության մասին, ես զարմացա, ասացի՝ ի՞նչ Հայոց ցեղասպանություն: Ես 22 տարի բանակում եմ աշխատել, ռազմական պատմաբան եմ եւ իմ հաղորդման շրջանակներում անդրադարձել եմ բազում ռազմական հարցերի, բայց հայերի ցեղասպանության մասին առաջին անգամ էի լսում: Եթե ես չգիտեի այդ մասին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան շատ մարդիկ չգիտեն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի բացահայտել այս պատմությունն աշխարհի համար: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ժխտումն է, որ պատճառ է դառնում այլ ցեղասպանությունների: Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում ցեղասպանություններ են ընթանում»,- նշեց Ուիլյամսը:

«Կարծում եմ՝ քանի դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանում եւ Արցախում այս լարված դրությունը կարող է վերածվել մասշտաբային ցեղասպանության»,- իր հերթին հավելեց Դինը:
Դինն ու Մոնթելը «Ժխտման ճարտարապետները» նկարահանելիս որեւէ խոչընդոտի չեն հանդիպել: Միակ դեպքը, որ եղել է, այն է, երբ Վաշինգթոնում նրանց չեն թույլատրել ֆիլմի գովազդային պաստառները փակցնել ավտոբուսների վրա:
«Պատրաստվո՞ւմ եմ այցելել ես վաղը Թուրքիա՝ ոչ, պատրաստվո՞ւմ եմ Ադրբեջանով ճանապարհորդել՝ ոչ»,- այդ երկրների սեւ ցուցակներում հայտնվելու հնարավորության մասին խոսելիս ասաց Մոնթել Ուիլյամսը:
Ի դեպ, կազմակերպիչները հայտ են ներկայացրել ֆիլմը «Էմմիի» ներկայացնելու համար: Կընդգրկվի, արդյոք, «Ժխտման ճարտարապետները» մրցանակաբաշխության շորթ լիստում, հայտնի կդառնա մարտի երկրորդ կեսին:
Շուշան Շատիկյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Տեսանյութը՝ Դավիթ Խուդավերդյանի













Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 29 օգոստոսի
Բիանկա Սենսորին սկուտեղի վրա ցուցադրել է Քանյե Ուեսթի կտրված գլուխը09:00, 29 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով