Խոյ. արտասովոր օձիքներ
Խոյերն արկածներ են սիրում: Ձեր ոճը պետք է համարձակ եւ գեղեցիկ լինի, ինչպես ձեր կյանքը: Օձիքը կարող է փոքր-ինչ կտրուկ տեսք ունենալ, ինչը կցուցադրի ձեր անհատականությունը:
Ցուլ. բոհո ոճով կրոպ-տոպեր
Դուք ամեն ինչ անում եք՝ սիրով շրջապատված լինելու համար: Դիզայներները որոշել են, որ գյուղական ոճով վերնազգեստը կլրացնի ձեր ոճը եւ ռոմանտիկ կերպար կստեղծի: Սակայն եղանակը կարող է բավականաչափ տաք չլինել, այնպես որ՝ չմոռանաք սիրելի ջինսե բաճկոնի մասին:
Երկվորյակ. ժանյակ
Երկվորյակները սիրում են իրենց ցույց տալ: Այս գարնանը ձեր կերպարի համար լավագույն տարբերակը ժանյակն է, որով ուրախ, սեթեւեթող տեսք կունենաք:
Խեցգետին. Ջինսե շրջազգեստ
Ջինսե շրջազգեստը կատարյալ տարբերակ է Խեցգետինների համար: Եկեք բնական լինենք եւ սկսենք ջինսե շրջազգեստը համադրել չեզոք գույնի լայնեզր գլխարկի եւ գեղեցիկ բոկոտիկների հետ:
Առյուծ. վառ միդի-շրջազգեստ
Առյուծներն ուզում են «փողոցից» գողանալ բոլոր ոճային իրերը: Ձեզ կատարելապես հարմար կլինեն վառ զգեստները: Որքան վառ, այնքան լավ:
Կույս. երկարափեշ շրջազգեստ
Կույսեր, դուք սիրում եք ժամանակ անցկացնել դրսում: Ձեզ կատարելապես հարմար են բնական կտորից երկարափեշ հարմարավետ զգեստները, որոնք ոճային տեսք ունեն եւ շատ հարմար են:
Կշեռք. պարզ կոստյում
Կշեռքները, Խեցգետինների նման, նախընտրում են հանգստությունը: Այդ պատճառով նրանց հարմար են պարզ եւ ոճային կոստյումները. ամբողջական կերպար, որն ընտրելու համար պետք չէ ժամեր ծախսել:
Կարիճ. կաշվե բաճկոն
Կարիճներ, սերն ու երաժշտությունն օդի մեջ են: Հանգստյան օրերից այնքան պատմություններով կվերադառնաք, որոնք դեռ երկար ստիպված կլինեք պատմել: Ժանյակն ու կրքոտ բացվածքը կարելի է համադրել խիստ կաշվե բաճկոնի հետ:
Աղեղնավոր. պրինտով կոմբինեզոն
Պրինտով կոմբինեզոնը կատարելապես հարմար են Աղեղնավորների ոճին: Մի կողմից՝ դա ձեզ կազատի բարդ ընտրություն կատարելու անհրաժեշտությունից եւ թույլ կտա կենտրոնանալ զվարճանքի ուղղությամբ: Մյուս կողմից՝ սա հարմարավետ կերպար է եւ կօգնի շատ ոճային տեսք ունենալ:
Այծեղջյուր. կոճակներով կոմբինեզոն
Այծեղջյուրներ, կոմբինեզոնն այս սեզոնին հենց ձեզ համար է: Այն շատ հարմար է եւ հրաշալի կդիտվի լուսանկարերում: Բացի այդ՝ հարկ չի լինի մտածել կերպարի մասին. կոմբինեզոնն արդեն կերպար է ստեղծում:
Ջրհոս. առանց թեւքի վերնազգեստ
Ջրհոսներ, բաց ուսերով ռոմանտիկ կերպարը հենց ձեզ համար է: Այս գարնանը տարբեր շոուների կհաճախեք եւ շատ ճանաչված կլինեք, չէ՞ որ դուք անկրկնելի եք:
Ձկներ. սեւ երկար լայն տաբատ
Ինչպես դիզայներներն են ասում՝ ատլասե լայն տաբատները միանգամայն շքեղ եւ հարմար տարբերակ են, որոնք շատ կսազեն ձեզ:
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում