Էլթոն Ջոնի ամուսինը՝ Դեւիդ Ֆերնիշը, պատրաստակամություն է հայտնել կրկին այցելել Հայաստան: Բարեգործական նպատակներով Էլթոն Ջոնի հետ Երեւան ժամանած Դեւիդը NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ շատ է հավանել մեր երկիրը.
«Հրաշալի, հրաշալի երկիր է: Շատ դրական էմոցիաներ եմ ստացել մեր այցից, հիասքանչ երկիր է: Այստեղ ֆանտաստիկ էներգետիկա է տիրում»,- ասաց նա: Մեր թղթակցի հարցին, թե ինչն է ամենից շատ իրեն դուր եկել Հայաստանում, Դեւիդ Ֆերնիշը պատասխանեց.
«Հույսի եւ լավատեսության էներգիան: Ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալ ձեր հիասքանչ մշակույթին»,-եզրափակեց նա:
Էլթոն Ջոնի շրջագայությունները Երեւանում շարունակվում են: Քիչ առաջ բրիտանացի հայտնի երաժիշտն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ճաշել են Derian Restaurant-ում: Այստեղ մեզ հայտնեցին, որ սըր Էլթոն Ջոնը խորոված է համտեսել. այն նրան ավելի է դուր եկել, քան քյաբաբը: Ճաշելուց հետո երաժիշտը շնորհակալություն է հայտնել հաստատության անձնակազմին:
71-ամյա երգիչը Հայաստան է ժամանել ամերիկյան Starkey ընկերության բարեգործական ծրագրի շրջանակում, որը զբաղվում է լսողական սարքերի արտադրությամբ: Հայաստան ժամանելուց հետո Էլթոն Ջոնն ուղեւորվել է Երեւանի հյուրանոցներից մեկը, որտեղ մի փոքր մնալուց հետո ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի եւ Starkey Hearing Technologies ընկերության հիմնադիր Ուիլյամ Ֆ. Օսթինի հետ գնացել է «Անկյուն» ռեստորանում ընթրելու, որտեղ նրանց է միացել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Սյունե Առաքելյան, Լիանա Խուդոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է