Երգչուհի Սիրուշոյին հանդիպեցինք երեկ՝ Հանրապետության հրապարակում, որտեղ նա ելույթ էր ունենում Մայիսի 28-ին նվիրված տոնական համերգին: Երկրպագուները Սիրուշոյին շրջապատել էին ետնաբեմում, որտեղ լուսանկարվում եւ ջերմ զրուցում էին իրենց սիրելի երգչուհու հետ: Պետք է խոստովանենք, որ բավականին դժվարությամբ հաղթահարելով Սիրուշոյի հետ լուսանկարվել ցանկացող երկրպագուների շղթան՝ մի կերպ հասանք երգչուհուն: Նա չմերժեց NEWS.am STYLE-ի հարցազրույցի առաջարկն ու սիրով խոսեց իր «Արմատ» շրջագայության, առաջիկա ծրագրերի ու նոր տեսահոլովակների մասին (այո, այո, շտապենք ուրախացնել նրա երկրպագուներին, խոսքը միանգամից երկու տեսահոլովակի մասին է:))
Ձեզ ենք ներկայացնում երգչուհու հետ մեր նոր հարցազրույցի մանրամասներն ու երկրպագուների հետ նրա հանդիպումը, որին կարող եք հետեւել տեսանյութի միջոցով:
««Արմատ» շրջագայության ժամանակ եղել ենք Բոստոնում, Նյու Ջերսիում, Բրյուսելում, Տորոնտոյում, Մոնրեալում… քաղաքների կոնկրետ թիվը չեմ կարող հիշել, բայց շատ լավ տպավորություններով եմ վերադարձել, որովհետեւ հանդիսատեսը շատ ջերմ էր: Ամեն համերգ յուրովի մի կապ է ստեղծում հանդիսատեսի հետ: Չեմ կարող դա բառերով փոխանցել, պետք էր այնտեղ լինել, զգալու համար, թե ինչ էր կատարվում: Այն խոսքերը, որոնք լսում եմ եւ այն արձագանքը, որը ստանում եմ, այնքան ոգեւորող են: Հենց դրա համար էլ «Արմատը» շարունակական դարձավ: Այս պահին էլ հրավերներ ունենք տարբեր երկրներից: Հիմա մի փոքր դադար ենք վերցրել, բայց նախագիծը շարունակվելու է սեպտեմբերին, որովհետեւ այս ընթացքում այստեղ շատ անելիքներ ունենք: «Արմատն» իր տեսակի մեջ երեւի իմ ամենահայկական համերգային ծրագիրն է, որի շրջանակներում ներկայացվում են հայկական մշակույթի հատվածներ՝ այն դրվագները, որոնք ինձ են ոգեշնչել»,-ասում է Սիրուշոն:
Մեր այն նկատառմանը, որ ետնաբեմում հավաքված երկրպագուների թիվը հուշում է այն մասին, որ Հայաստանում եւս նրա մենահամերգը սպասված է շատերի համար, երգչուհին պատասխանեց, որ այստեղ համերգով ներկայանալու ցանկությունը շատ մեծ է.
«Մենք ամբողջ թիմով շատ բծախնդիր ենք, ուզում ենք, որ լինի այնպես, ինչպես պատկերացնում ենք, բայց այս պահին կարծում ենք, որ դեռ հնարավոր չի լինի այստեղ անել այդ համերգը: Մի խոսքով՝ կարծում եմ, որ այն շատ չի հետաձգվի: Մենք բոլորս շատ էինք կարոտել Հայաստանում ելույթ ունենալը եւ չնայած նրան, որ այս համերգին երկու երգով պետք է ներկայանայինք, շատ պատրաստված էինք ու ոգեւորված: Մեզ համար սա կարեւոր ելույթ էր: Այնպիսի տպավորություն էր, ասես մենահամերգի էինք պատրաստվում: Իսկապես սպասում էինք հանդիսատեսի հետ այս հանդիպմանը: Նամակներ միշտ ենք ստանում եւ մեր կողմից էլ մեծ ցանկություն կա այստեղ ելույթ ունենալու»,-հավելեց նա:
Մեզ հետ զրույցում երգչուհին նաեւ ասաց, որ առաջիկայում պատրաստվում են միանգամից երկու տեսահոլովակ նկարահանել: Նա չցանկացավ ներկայացնել երգերի ընտրության հետ կապված շատ մանրամասներ, բայց NEWS.am STYLE-ի խնդրանքով որոշ բացահայտումներ, այնուամենայնիվ, արեց.
«Երեւի մոտ մեկ շաբաթից կնկարահանենք միանգամից երկու տեսահոլովակ. նկարահանումները կլինեն Հայաստանում: Երգերից մեկը կլինի «Արմատ» ձայնասկավառակից, իսկ մյուսը՝ ոչ…:)»:
Սիրուշոն անդրադարձավ նաեւ շրջագայությունների նախապատրաստական աշխատանքներին.
«Շրջագայությունների ընթացքում վերադառնում եմ Հայաստան: Քանի որ երկու փոքրիկ ունեմ, երկարատեւ շրջագայություններ այժմ չեն լինում: Մեկնում ենք երկու-երեք օրով, այդ ընթացքում անում ենք մոտ տասը օրվա գործ, հետո նորից մեկնում ենք:) Նախկինում ավելի երկար ժամանակահատվածով էինք մեկնում, բայց այժմ չեմ կարողանում, որովհետեւ դեռ երեխաներս փոքրիկ են, հետագայում երեւի էլի կկարողանամ:)»,-անկեղծացավ նա:
Խոսելով իր առաջիկա նախագծերից՝ երգչուհին նշեց.
«Իմ ստեղծագործական գործունեությունը շրջանների է բաժանվում, առաջին փուլը ոգեշնչումն է, հետո՝ աշխատանքը, որից հետո նոր այն հանձնում ենք հանդիսատեսի դատին: Այս պահին իմ մեջ շատ կուտակումներ կան, որոնք պետք է հանձնել թղթին: Ես էլ չգիտեմ՝ ինչ տեսք կունենա, ինչ լեզու կունենա: Ամեն դեպքում՝ այս պահին ներսս լիքն է ու չգիտեմ՝ դա ինչպես կարտահայտվի»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում