Մոսկվայում կա Կիրա Մայեր անունով մի աղջիկ։ Նա ներկայանում է որպես Instagram-մոդել։ Հայտնի է, որ Կիրա Մայերի իսկական անունը Դարյա Ցվետկովա է։ Նա իբրև 24 տարեկան է, չնայած մոդելային մրցույթների տվյալներով՝ այդ տարիքն արդեն մի քանի տարի չի փոխվում։ Դատելով նրա Instagram-ից, այս աղջիկն իր ապրուստը վաստակում է ներքնազգեստի գովազդով, չնայած սոցցանցերում նրա նախկին համադասարանցիները պատմում են, որ նա աշխատել է էսկորտ ծառայությունում և որպես «էլիտար մարմնավաճառ»։
«ԿՊ»-ն գրում է, որ սկանդալային մոդելը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Մոսկվայի կենտրոնում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա վարելիս աղջկան կանգնեցրել են ճանապարհային երթևեկության տեսուչները։ Պարզվել է, որ աղջիկը վարորդական իրավունք չուներ՝ նրան դեռ անցած տարի էին զրկել վարորդական իրավունքից՝ վթարի վայրից փախուստի դիմելու պատճառով։ Տեսուչը սկսել է արձանագրություն կազմել։ Այդ ժամանակ աղջիկը, փորձելով նրա ձեռքից խլել թուղթը, հարձակվել է ոստիկանի վրա։ Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակցի հանդեպ բռնություն կիրառելու մասին։
Բայց կա ևս մեկ նուրբ պահ՝ ձերբակալության պահին աղջիկը փորձել է կաշառել տեսուչներին՝ նրանց առաջարկելով ինտիմ ծառայություններ՝ ըստ նրանց ընտրության՝ «սոլո կամ դուետով»։
Հիմա ըստ քրեական օրենսգրքի սկանդալային աղջկան սպառնում է մինչև 200 հազար ռուբլի տուգանք կամ էլ մինչև վեց ամիս ազատազրկում։ Առավելագույն պատիժն է հինգ տարվա ազատազրկումը։ Ի դեպ, 2017թ.-ի նոյեմբերին Մայերը հինգ օր վարչական կալանքի տակ է մնացել՝ վթարի վայրից փախուստի դիմելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն