1. Մենք ուզում ենք, որ մեզ ցանկանան
Երբ մենք գիտենք, որ ինչ-որ մեկը «հալվում է» մեզ համար, մեզ ցանկանում է ամբողջ հոգով ու մարմնով, մենք հզոր էներգիայի հոսք ենք զգում: Երբ մենք գիտենք, որ մարդու վրա «իմն է» պիտակն է, մենք կայունություն ենք զգում, ու դա աննկարագրելի զգացմունք է:
Մեզ դուր է գալիս, երբ մեզ գրում են, զանգում են, հետաքրքրվում են մեր գործերով եւ կյանքով: Շատ կարեւոր է ունենալ մեկին, որին կարող ես դիմել, երբ վատ ես զգում ու տխուր ես:
Հարգելի տղամարդիկ, պատմեք մեզ ձեր երազանքների, գաղափարների, մտքերի մասին: Փաստ չէ, որ դա ձեզ կմոտեցնի դրանց, բայց հաստատ կմոտեցնի սիրած աղջկա հետ:
2. Աղջիկներին ընկեր է պետք
Մեզ պարզապես պետք է ինչ-որ մեկը, ով կգրի, կզանգի մեզ կամ պարզապես մեզ հետ ժամանակ կանցկացնի, իսկ երբեմն նաեւ մեզ ուշքի կբերի մեր մինի հիստերիայից հետո:
Ռոմանտիկ հարաբերությունների կարեւոր ասպեկտներից մեկն առաջին հերթին անհրաժեշտության զգացողություն է, բայց հարաբերությունները իսկական չեն լինի եւ առաջ չեն գնա, եթե մարդիկ չլսեն միմյանց: Դադարեք մտածել, որ եթե մենք ձեզ գրում ենք, ապա պատրաստ ենք միանգամից հայտնվել ձեր անկողնում:
Դուք չեք մտածում, որ մեզ համար ձանձրալի է եւ պարզապես ցանկանում ենք ձեզ հետ քննարկել ֆուտբոլի կիսաեզրափակիչը կամ օրվա ուշագրավ անցուդարձը: Աղջիկների մոտ միանգամից ինչ-որ մեկի հետ հանդիպելու ցանկություն չի առաջանում, դա առաջանում է միայն փոխադարձ համակրանքի պատճառով, այնպես որ՝ դադարեք երեւակայաել: Ես նկատի ունեմ՝ ինչո՞ւ չսկսել ընկերական հարաբերություններից: Իսկ հետո արդեն պարզ կլինի:
3. Մենք ցանկանում ենք մեզ առանձնահատուկ զգալ
Միշտ տհաճ է տեսնել, թե ինչպես են կանայք նվաստանում տղամարդկանց, իսկ ավելի ճիշտ՝ միայն ֆիզիկական նշաններով տղամարդ համարվողների մոտ:
Եթե իսկական տղամարդը իսկապես սիրում է կնոջը, նա ցույց կտա իր վերաբերմունքը՝ ծաղիկներ, կնոֆետներ, հանդիպումներ: Այսինքն, կօգտագործի ցանկացած միջոց՝ սիրելի կնոջն ավելի լավ ճանչելու համար: Տղամարդիկ կարող են վայելել իրենց արարքները, քանի որ այն, ինչ իրենց դուր է գալիս անել, ուրախացնում է կնոջը: Ի վերջո, նրանք ընդհանուր ավանդույթներ ու հետաքրքրություններ են ունենում:
Տղաներ, ձեւական քաղաքավարությունը մի կողմ դրեք. եթե դուք աղջկա նկատմամբ չունեք այն նույն զգացմունքները, ինչ նա ձեր նկատմամբ, նրան այդ մասին ուղիղ ասեք: Պետք չէ նստել գահին, իբր դուք արքան եք, նա էլ՝ ձեր ենթական: Սերը ինքնագնահատականը բարձրացնելու միջոց չէ: Անկեղծ եղեք թե նրա, թե ձեր նկատմամբ: Թաքցնելով ձեր իրական զգացմունքները, դուք նրան ցավ եք պատճառում: Մեղմ ասած, դա անարդար է:
4. Մենք ուզում ենք, որ դուք մեզ հետ անկեղծ լինեք
Եթե չեք համակրում կնոջը, ով պատրաստ է տալ ձեզ իր սիրտն ու հոգին, ասեք նրան այդ մասին: Պետք չէ խաղալ նրա հետ: Կանայք էմոցիոնալ էակներ են:
Թույլ սեռին տղամարդիկ այնքան էլ շատ պետք չեն, թեեւ տղամարդիկ հակառակն են կարծում: Եթե այնպես է ստացվել, որ ձեր զգացմունքները փոխադարձ չեն, բաց թողեք նրան, քանի որ երկրի վրա հաստատ կգտնվի ուրիշ տղամարդ, որին նա պետք է իսկականից:
Եթե դուք նրան որպես պահուստային տարբերակ եք պահում, իմաստ չունի, քանի որ շատ են գեղեցիկ աղջիկները, եւ դուք կարող եք ընտրել:
Յուրաքանչյուր տղամարդ պետք է հասկանա, որ իր նախկին ընկերուհին իրեն չի պահի այնպես, ինչես ամերիկյան ֆիլմի ոչ ադեկվատ հերոսուհիները: Աղջիկները իրենց նախկին զուգընկերներին չեն հետապնդում: Բոլոր հարաբերությունները բարդ են, բայց չարժե հապշտապ եզրահանգումներ անել: Ակզբում հարկավոր է հասկանալ կնոջը եւ թե ինչ է նա ուզում, եթե ոչինչ չի ստացվում, առնվազն դուք երկուսով փորձել եք պահպանել հարաբերությունները:
Ի վերջո, դուք շփման լրացուցիչ ունակություն ձեռք կբերեք եւ դա եւս մեկ պլյուս է ձեր փորձի համար:
Աղբյուրը՝ Kleo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում