«Дом 2» հեռուստանախագծի ամենապոպուլյար մասնակիցներից մեկը՝ Իոսիֆ Օգանեսյանը, այս ձմռանը իր ծնողների հետ հյուրընկալել էր Հայաստանում, որտեղ, ինչպես մենք գրել էինք, իր համար հարսնացու էր փնտրում։
Օգանեսյանը վերադարձել է նախագիծ ու հայտնել, որ ընդմիշտ կմնար Հայաստանում, եթե ունենար նման հնարավորություն, ինչով առաջացրել էր հանդիսատեսի բուռն վրդովմունքը։ Նա հարսնացու այդպես էլ չգտավ, իսկ վերադառնալով նախագիծ՝ որոշեց նորից վերականգնել հարաբերությունները իր նախկին ընկերուհու հետ։ Իոսիֆ Օգանեսյանի մտերիմները տագնապ են հայտարարում՝ նա իր մորը՝ Հռիփսիմե Օգանեսովնային հասցրել է հիվանդանոց։ Կինը հեռուստատեսությամբ տեսել է, թե ինչպես է որդին հարաբերություններ կառուցում իր ընկերուհու՝ Սաշա Չերնոյի հետ ու նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Հռիփսիմե Օգանեսովնան արդեն արտահայտել էր իր տեսակետը որդու ընտրության մասին։ Նա մի քանի անգամ հայտնել էր, որ Չերնոն չար, լկտի ու անդաստիարակ անձնավորություն է։ Մայրը շատ անհանգիստ է Իոսիֆի համար, դրա համար էլ մշտապես նրան խնդրում է լքել Սաշային ու հավասարակշռված ու կիրթ հարսնացու գտնել ։
Նշենք , որ Օգանեսյանի մորը կարելի է հասկանալ, քանի որ այդ կոլորիտային զույգի հարաբերությունները իդեալական անվանել չի կարելի՝ սկանդալները, որոնք սարքում Իոսիֆի ճոխ մարմին ունեցող ընկերուհին, կարող են ապշեցնել նույնիսկ հեռուստանախագծի փորձառու խմբագիրներին։ Դրա համար էլ Հռիփսիմե Օգանեսովնայի սիրտը չի դիմացել։ Հարևանների խոսքով՝ շոուի հերթական դրվագից հետո Հռիփսիմեն, որը ամենայն հավանականությամբ, շաքարային դիաբետ ունի, հիպոգլիկեմիկ կոմայի մեջ է ընկել։
«Ես լավ ճանաչում եմ Իոսիֆի ընտանիքին ու շփվում եմ նրանց հետ, մենք հարևաններ ենք։ Թե ինչ է կատարվում նրանց տանը՝ դուք չեք պատկերացնի։ Հերթական թուքումրից ու որդու ծեծից հետո Հռիփսիմեի մոտ ինսուլինային կրիզ է տեղի ունեցել, վերջին կաթիլը աղջկան ծեծի ենթարկելու տեսարանն էր, որին նրա որդին էլ էր մասնակցում։ Ծնողները պարզապես հուսահատվել են, բայց չեն կարող որդուն հանել հեռուստանախագծից։ Ընտանիքը Սաշային ոչ մի դեպքում չի ընդունի»,- գրել է Дом 2 հեռուստանախագծի սրտացավ հանդիսատեսներից մեկը սոցցանցերում։
Հավելենք, որ մոր հիվանդության սրացման մասին նորությունը չի խանգարել Օգանեսյանին իրականացնել իր պլանները։ Տղան որոշել է առաջարկություն անել սիրեցյալին հենց նկարահանման հարթակում։
«Ես քեզ շատ սիրում եմ, ու կյանքս առանց քեզ չեմ պատկերացնում։ Ուզում եմ, որ դու այդ մասին իմանաս»,- ասել է Իոսիֆը։ Դրանից հետո նա ծնկի է իջել ու նրան նվիրել մատանի։ Ցնցված աղջիկը մի քանի րոպեից ուշքի է եկել ու բնականաբար ընդունել է տղայի առաջարկը, հայտնում է «Դնին»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 23 սեպտեմբերի
Քրիստինա Ագիլերան կրքոտ շոու է ցուցադրել զբոսանավի վրա. նրա փեսացուն պտտեցնում էր նրան Պորտոֆինոյում12:13, 23 սեպտեմբերի
«Մենք հոտ ենք հանում. դա բնական է». Բենի Բլանկոն ցնցել է ընտանեկան կյանքի մասին բացահայտումներով11:32, 23 սեպտեմբերի
Քեյթ Միդլթոնը քայլել է կարմիր գորգի վրայով՝ կրելով թագուհի մոր վզնոցը և արքայադուստր Դիանայի ականջօղերը11:18, 23 սեպտեմբերի
Մոնիկա Բելուչի. «Կամ ծերանում ես և ընդունում այն արժանապատվորեն, կամ մահանում ես»10:51, 23 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն10:49, 23 սեպտեմբերի
«Երիտասարդ կին օգնականը» և վերահսկողության կորուստ. Ինչու է Ստաս Միխայլովը բաժանվել կնոջից10:21, 23 սեպտեմբերի
Լյուիս Համիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի հետ իր հանդիպումների մանրամասները՝ հեծանվավազք, շամպայն և փարիզյան գիշերային զբոսանք09:00, 23 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 սեպտեմբերի
«Ռուսական մանիկյուր». Ինչու է աշխարհը տարված կատարյալ մաքուր եղունգներով22:17, 22 սեպտեմբերի
Գեղեցիկ վայրեր՝ սառը ընդունելություն. 6 ուղղություն, որտեղ զբոսաշրջիկները բախվում են կոպտության21:30, 22 սեպտեմբերի
Շքեղությունը կորցնում է իր փայլը. Մերձավոր Արևելքում պատերազմը սրում է համաշխարհային շքեղության ճգնաժամը20:21, 22 սեպտեմբերի
Burberry-ն վերադարձնում է ուրախությունը նորաձևությանը. Դանիել Լին համագործակցում է Սելիա Բիրթվելի հետ