Իրինա Ալեգրովան վերջերս «Սլավյանսկի բազար»-ում իր առաջին համերգն է տվել երկարատեւ ընդմիջումից հետո։ 66-ամյա երգչուհին համերգի ժամանակ որոշել է պատմել իր հետ կապված լուրերի մասին, հայտնում է Sobesednik.ru-ն։
Ալեգրովան ելույթ էր ունեցել «Սլավյանսկի բազար Վիտեբսկում» արվեստների փառատոնի ժամանակ։ Երեքհազարանոց դահլիճում ազատ տեղ չկար։ Աստղը հրաժարվել էր իր սիրելի խորը դեկոլտեներից, կորսետներից ու մերկ ոտքերից։
Իսկ երգերի ընդմիջումներին Իրինան իր հիշողություններն էր պատմում։
«Սարսափելի է հիշել իմ առաջին մենահամերգը, երգելու բան առանձնապես չկար։ Լավ է, որ այն ժամանակ հնարավոր էր ազդագրում միայն արտիստի անունը գրել ու մարդիկ գնում էին տոմսերը։ Սկզբում ես երեսուն- քառասուն րոպե էի երգում, հետո արդեն սկսեցին հավաքվել հիթերը»,- հիշել է երգչուհին։
Իրինան հայտնել է, որ իրեն այլեւս չեն վիրավորում բամբասանքները, որոնք տարածում են չարակամ մարդիկ։
«Վերջերս լուր էին տարածել, իբրեւ ես Իտալիայում եմ ապրում։ Ես այնտեղ մեկնում եմ հանգստանալու։ Ու ի դեպ վաղուց այնտեղ չեմ եղել։ Երկրորդ բամբասանքն այն է, որ ես Իտալիայում հրուշակեղենի խանութ եմ բացել։ Լավ կլիներ թեկուզ գոնե այստեղ բացեի, որ թոշակիս համար գոնե հինգ կոպեկ հավաքեի»,- ասել է երգչուհին։
Ավանդույթի համաձայն՝ Ալեգրովան իջել է բեմից ու մոտեցել հանդիսատեսին։ Սակայն նա այլեւս չէր կարողանում ակտիվ քայլել շարքերի միջով, շունչը չէր հերիքում։ «Եկեք շունչ քաշենք ։ Ծերությունը լավ բան չէ»,- ասել է երգչուհին։
Շունչ քաշելուց հետո Իրինան նկատել է, որ իրեն չի հուզում , թե ով ու ինչ կմտածի իր մասին ու հենց այդ անտարբերության շնորհիվ էլ ինքը համարձակ է։
«Իմ տարիքն ու հոգեվիճակը ինձ թույլ են տալիս ասել այն ամենն, ինչ ուզում եմ ։ Ես տրիբունաներից չեմ բղավում, շոուների չեմ մասնակցում։ Չեմ սիրում հենց այնպես խոսել։ Դրա համար էլ ես աննորմալ եմ»,- ասել է երգչուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ