Ռեփեր Թրեւիս Սքոթը, իսկ եթե որեւէ մեկը չգիտի՝ նա Քայլի Ջենների բոյֆրենդն է ու նրա դստեր՝ Սթորմիի հայրը, զավեշտալի պատմության մեջ է ընկել։ Իր Astroworld ալբոմի շապիկը ռեփերը պատրաստել էր հայտնի լուսանկարչի ու գովազդային տեսահոլովակների ռեժիսոր Դեւիդ Լաշապելի օգնությամբ, որը հայտնի է իր «սյուրրեալիստական գլամուր» ոճով։
Վերջինն իր Instagram-ում հրապարակել է աշխատանքային ամբողջ պրոցեսը, իսկ երեկ վերջապես ներկայացրել է վերջնական տարբերակը։

Մեզ համար հետաքրքիր էր այն, որ չգիտես ինչպես ալբոմի աջ կողմում հայկական դրոշն է հայտնվել (ըստ երեւույթին սա Քարդաշյան գերդաստանի ազդեցությունն է)։
Ալբոմի կազմի վրա նաեւ բազմաթիվ մերկ աղջիկներ են պատկերված։
Բայց սկանդալը, որի մեջ հայտնվել է լուսանկարիչը ու ռեփերը, կապակցված է այն բանի հետ, որ սկզբնական տարբերակում, ինչպես TMZ-ն է գրում, Սքոթի փոխարեն պետք է լիներ տրանս-մոդել Ամանդա Լապորտի գլուխը։ Բայց Թրեւիսն ու Դեւիդը ի վերջո հրաժարվել էին այդ մտահղացումից՝ համարելով, որ ամբողջ ուշադրությունը այդ դեպքում հենց նրան կսեւեռվեր։ Լուսանկարիչն արդեն հայտնել է, որ խոսքը տրանս-մոդելի իրավունքների ոտնահարման մասին չէ, ընդ որում մոդելն անձամբ ծանոթ է Թրեւիսի հետ ու չի վիրավորվել նրանից։

«Ես գիտեմ, որ չափից լավն եմ շապիկի համար, աղջիկները չեն կարող այնքան ուշադրություն գրավել, որքան ես» ,- արդեն հայտնել է Ամանդան ու հավելել, որ սիրում է և Դեւիդին, և Թրեւիսին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար10:58, 5 սեպտեմբերի
Petrossian խավիարի «կայսրության» ղեկավար Միքայել Պետրոսյանը ընդգրկվել է Vanity Fair-ի ամենաոճային ֆրանսիացիների ցանկում10:30, 5 սեպտեմբերի
Երկրպագուները մեղադրում են Բեյոնսեին 1000 դոլարանոց դատարկ տուփի պատճառով «զզվելի ագահության» մեջ09:00, 5 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ