Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ 72-ամա Եվգենի Պետրոսյանը բաժանվում է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։ Ամուսնալուծության պատճառը 29-ամյա Տատյանա Բրուխունովան է, Եվգենի Պետրոսյանի անձնական օգնականուհին։
Հայտնի երգիծաբանն ու նրա կինը՝ Ելենա Ստեպանենկոն, օգոստոսի 6-ին հանդիպելու են Խամովնիչեսկու դատարանի նիստերի դահլիճում։ Զույգը կիսելու է համատեղ ունեցվածքը, որը կես միլիարդ ռուբլի է գնահատվում։ Ելենան պահանջում է ունեցվածքի 80 տոկոսը, մինչդեռ Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը դա լկտիություն է համարում։ Ի դեպ, Ստեպանենկոյին դատարանում ներկայացնելու է Ելենա Զաբրալովան, որի հաճախորդներից են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրիարք Կիրիլը, «Ռոսնեվտի» ղեկավար Իգոր Սեչինն ու այլ խոշոր ձեռներեցներ։ Ստեպանենկոն նաև պահանջում է ապահարզանի մասին քաղաքացիական հայցի շրջանակում իրեն փոխանցել մոսկովյան տասը բնակարաններից ութը, նաև թանկարժեք իրերը։
Սերգեյ Ժորինը նշում է, որ իր հաճախորդի ու նրա կնոջ ամուսնալուծության հարցը վաղուց էր հասունացել։ Եվգենի Վահանին փորձել է այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ զագսի միջոցով։ Dni-ն նշում է, որ Պետրոսյանը արդեն ավելի քան 15 տարի իր կնոջ Ելենա Ստեպանենկոյի հետ նույն տանը չի ապրում։ Փաստաբանը վստահեցնում է, որ ամուսինները դեռ շատ մտերիմ հարաբերություններ ունեն ու շարունակում են համագործակցել աշխատանքում, դրա համար էլ հայցի հետ կապված իրավիճակը տարօրինակ է թվում։
Ինչպես գրում է «Դնի»-ն՝ հղում կատարելով «ԿՊ»-ին, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) հիմնադիր եւ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին չի հասկանում, թե ինչու է Ելենա Ստեպանենկոն սկանդալ բարձրացրել, քանզի Եվգենի Պետրոսյանը ցանկանում էր ամեն ինչ խաղաղ ձեւով իրականացնել՝ հավասար բաժանելով համատեղ ունեցվածքը: Պետրոսյանի նախկին կինը, ամենայն հավանականությամբ, որոշել է թալանել երգիծաբանին, մտահոգված է Վլադիմիր Ժիրինովսկին:
«Ցանկանում եմ հոգեպես սատարել մեր երկրի ամենավառ արտիստներից մեկին, միլիոնավոր մարդկանց սիրելիին: Ապահարզանը յուրաքանչյուրի կյանքում հեշտ որոշում չէ, սակայն, եթե այն անխուսափելի է, բաժանվել՝ պետք է խաղաղ», - հայտարարել է քաղաքական գործիչը:
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է տիկին Ստեպանենկոն իրեն այսքան անբարեխիղճ ձեւով պահում: Լենա, եթե դու երեսուն ու ավելի ամուսնական տարիների ընթացքում ձանձրացրել ես ամուսնուդ, ուրեմն խնդիրը քո մեջ է եղել: Ընդունիր ապահարզանը որպես փաստ: Հեռու մնա Պետրոսյանի բարի անունից! Մի ձգտիր թալանել տղամարդուն մինչեւ վերջին չոփը, այս վարքագծի մեջ ոչ մի լավ բան չկա», - դիմել է արտիստուհուն՝ ՌԼԴԿ-ի առաջնորդը:
Քաղաքական գործիչը նշել է, որ ռուս տղամարդկանց կյանքը կարճ է համեմատած կանանց հետ, այնպես որ չարժե նրանց «տանջել անիմաստ սկանդալներով»: ժիրինովսկին Պետրոսյանին ցանկացել է արագ ավարտել տհաճ գործընթացը: Եվ նշել, որ երգիծաբանն ունի ՌԼԴԿ կուսակցության բոլոր պատգամավորների բարոյական աջակցությունը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին