«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Անի Լորակի ու թուրք ամուսնու հարաբերությունները վաղուց ֆիկտիվ են». Ընկերուհիները՝ երգչուհու ամուսնու դավաճանությունների մասին

18:34, 6 օգոստոսի

Մի քանի օր առաջ Անի Լորակի ամուսինը՝ թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն «բռնվել է» կնոջը դավաճանելու պահին։ Անի Լորակի ամուսնուն տեսագրել էին Կիևի կարաոկե ակումբներից մեկում մի ուկրաինուհու հետ, մինչ նրա կինը ելույթ էր ունենում տարբեր փառատոններում։

Մուրատին տեսել էին Կիևի ակումբների մշտական հաճախորդ Յանա Բելյաևայի հետ ակումբում, որից հետո նրանք միասին տուն էին գնացել։ Ավելի ուշ պարզվել էր, որ թուրք գործարարը աղջկա համար տուն էր վարձել քաղաքի կենտրոնում ու ըստ ամենայնի՝ դրա վրա ծախսել էր կնոջ փողերը, քանի որ պարզվել է, որ Մուրատի բիզնեսն իրականում Լորակի միջոցների վրա է կառուցված։

Մինչդեռ Անի Լորակի մամուլի ծառայությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում սկանդալը։

«Անի Լորակի ու թուրք ամուսնու ամուսնական հարաբերությունները վաղուց են ֆիկտիվ բնույթ կրում, - հավաստիացնում է Անիի ընկերուհի՝ Ամելիա Պոգանիչը: - Նա Անիին դավաճանել է, միշտ! Դեռ հղի ժամանակ նրան խայտառակեց եւ «բ» տառով սկսվող կանանցով քայքայեց նրա նյարդերը: Կիեւում բնակարան էր վարձել ու այնտեղ էր տանում անբարոյականներին, մինչ Անիին իր կրծքի տակ կրում էր Սոնեչկային: Բոլորն այդ մասին գիտեն մեզ մոտ՝ Ուկրաինայում: Առաջ նա գոնե ամաչում էր, իսկ այժմ չափերը լրիվ է անցել եւ բաց դավաճանում է!»:

Մուրատն ամբողջ կյանքում կնոջ հանդեպ իրեն շատ վատ է պահել, - նշում է եւ Սվետլանա Կոբան: - Նա դեռ հարյուր տարի առաջ ուներ սիրուհիներ: Երկու աղջկա ես անձնապես գիտեի: Մեկի հետ սիրավեպ ուներ դեռ յոթը տարի առաջ, իսկ մյուսի հետ՝ չորս տարի առաջ: Նրանցից մեկը դիզայներ էր, օգնում էր նրան տան վերանորոգման գործում: Այսպես ուրեմն, դիզայնը կար նաեւ անկողնում…»:

«Այդ թուրք մենեջերը ոչ մի կիսաշրջազգեստ բաց չէր թողնում: Նա հյուրանոցի սովորական ծառայող է, կեղտի միջից հայտնվեց հարստության մեջ: Անին է նրան դարձրել այն ինչ կա, իսկ նա այս տարիների ընթացքում այ այս կերպ է հայտնում իր շնորհակալությունը», - մեջբերում է աղջկան «Экспресс-газета»-ն:

Հիշեցնենք, որ Անիի ու Մուրատի գեղեցիկ հարաբերությունները սկսվել են 2005թ.-ին: Երգչուհին հանգստանում էր Թուրքիայում եւ հյուրանոցում ծանոթանում է համակրելի մենեջերի հետ: Դա սեր էր առաջին հայացքից: Առավոտյան, երբ Լորակը պետք է մեկներ, ապագա ամուսինը խոստովանել է.

«Չգիտեմ կտեսնեմ արդյոք քեզ երբեւէ, բայց կսպասեմ ամբողջ կյանքս! »

Հարսանիքից հետո Անին ընտրյալի համար Կիեւում գնել է չորս ռեստորան: Ասում են, որ Մուրատը դրանցից մեկն օգտագործում էր սիրուհիների հետ ժամադրությունների համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search