Կարիճ
Կարիճները կարող են անհավանական կրքոտ լինել, միաժամանակ՝ անտարբեր: Նրանք կարող են այս պահին սիրել ձեզ, իսկ հաջորդ վայրկյանին՝ ատել: Նրանք կարող են ընկերասեր լինել, իսկ հետո օրերով միայնակ տանը նստել:
Կարիճների համար կատարյալ զուգընկեր կլինի մեկը, ով մարտահրավեր կնետի նրանց: Կարիճները սիրում են կոշտ ու արդար մարդկանց, այդ պատճառով, երբ բանը հասնում է սիրուն եւ հարաբերություններին, նրանք չեն վստահում մարդկանց, քանի որ շատերը սկզբում նրանց դուր չեն գալիս: Սարկազմը Կարիճների պաշտպանական մեխանիզմն է: Նրանք պատերով են շրջապատում իրենց եւ վանում են մարդկանց՝ վախենալով մտերմությունից: Կարիճի համար կատարյալ զուգընկեր կլինի նա, ով կփորձի անցնել անվստահության այդ պատի միջով՝ մինչեւ քանդի այն: Կարիճի վստահությունը նվաճելու համար հարկավոր է ոչ միայն լսել նրան կամ խոսել սեփական զգացմունքների մասին, այլեւ գործով ապացուցել դա:
Աղեղնավոր
Աղեղնավորները հեշտությամբ են սիրահարվում, բայց շատ դժվար են սիրում: Նրանք անհույս ռոմանտիկներ են: Երբ Աղեղնավորները վերադառնում են հին հարաբերություններին, նրանք ընտրում են որակյալ մարդկանց, սակայն կարծում են, որ հարաբերությունների ավարտի համար իրենք մեղավոր չեն:
Նրանք էությամբ պերֆեկցիոնիստ են, միշտ պատասխանատվություն են կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում իրենց մասնակցությամբ: Արդյունքում, հարաբերություններում սխալների վրա սովորելու փոխարեն, նրանք կենտրոնանում են անցյալի ցավի վրա եւ վախենում են սիրել: Այդ պատճառով Աղեղնավորները վանում են մարդկանց ու մենակ են մնում:
Աղեղնավորներն ուժեղ զուգընկերոջ կարիք ունեն, որը կկարողանա նրանց ստիպել ուշադրությունը կենտրոնացնել իր վրա եւ դադարել այլ տարբերակներ դիտարկել: Ճշմարտությունն այն է, որ Աղեղնավորն ավելի շուտ միայնակ կմնա, քան կհամաձայնի լինել մեկի հետ, ով արժանի չէ իր ժամանակին:
Ցուլ
Ցուլերը շատ համառ են, վստահում են միայն իրենց, իրենց ընտրյալին եւ փոքրաթիվ ընկերների: Նրանք հաճախ չեն իրենց շրջապատ թող մարդկանց, որոնք իրենց հետաքրքրում են, քանի որ նախ փորձում են հասկանալ, այդ մարդիկ արժե՞ն իրենց ուշադրությանն ու ժամանակին: Ցուլերն արտաքինից սառն են, բայց ներքուստ հոգատար են եւ սիրառատ: Նրանք կարծում են, որ էմոցիաները թուլության նշան են, այդ պատճառով խուսափում են ցուցադրել դրանք:
Ցուլերն առաջնորդ են, նրանք սիրում են կառավարել իրավիճակը, այդ պատճառով պասիվ զուգընկերոջ կարիք ունեն: Մեկի, ով պատրաստ է սպասել ու ժամանակ տալ նրանց՝ հարաբերություններին վարժվելու համար: Ցուլերը չեն արձագանքում ճնշմանը կամ սթրեսային իրավիճակներին: Նրանք անհանգստությունն ու վախը զայրույթով են փոխարինում:
Չնայած Ցուլը կարող է սիրո հարցում ամենաբարդ նշաններից լինել, բայց երբ անկեղծորեն սիրի, իր սիրելիին անհավանական նվիրված կլինի, կվստահի եւ ամեն ինչ կանի նրա համար:
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ