Խոյ
Խոյերն անսահման էներգիա եւ կենսուրախություն ունեն: Նրանք կրքոտ են, մոտիվացված եւ հավակնոտ: Խոյերը լուսավորում են սենյակը, որտեղ գտնվում են: Նրանք ինքնավստահ, առնական եւ կամային են, կարողանում են խնդիրներ լուծել:
Սակայն նրանք նույնպես թերություններ ունեն: Խոյերը դյուրաբորբոք են, կամակոր, իշխող ու ագրեսիվ: Եթե ինչ-որ բան այնպես չէ, նրանք զայրանում են, դժվարությամբ են լսում ուրիշներին: Բայց եթե նրանք կարողանան սանձել իրենց մութ կողմերը, կկարողանան իրենց հուրն օգտագործել՝ շրջապատում բոլորին լույս պարգեւելու համար:
Ցուլ
Ցուլերը ջանասիրաբար աշխատում են՝ կյանքում կայունության հասնելու համար: Նրանք նվիրվում են նրանց, ում սիրում են, հավատարիմ են երկարատեւ հարաբերություններում: Ցուլերը գրավիչ են եւ հուսալի:
Սակայն նրանք նաեւ համառ են, դաժան եւ անզիջում:
Երկվորյակ
Երկվորյակները երկու կողմ ունենալու վառ օրինակ են: Նրանք ընկերասեր են, բաց, ակտիվ, ուրախ: Երկվորյակները նաեւ շատ ընկերներ ունեն եւ կատարյալ ընկեր են արկածների համար:
Խեցգետին
Խեցգետինները բազմաթիվ դրական կողմեր ունեն, չնայած, որպես կանոն, ցածր ինքնագնահատական: Նրանք անսահման հոգատար են, հավատարիմ եւ խորը հոգի ունեն: Նրանք հրաշալի ունկնդիր են, լսում են բոլորի խնդիրների ու հոգսերի մասին, եթե նույնիսկ շատ մտերիմ չեն ձեզ հետ: Խեցգետինները կրեատիվ են, զգայուն, որոնք հաճախ սխալ են հասկանում:
Սակայն Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բազմաթիվ թերություններ ունեն, որոնց մասին մարդկանց մեծ մասը չգիտի: Գերզգայնության պատճառով նրանք հաճախ տագնապի, դեպրեսիայի եւ հոգեկան այլ խնդիրների են բախվում:
Առյուծ
Առյուծներն ի ծնե առաջնորդներ են, ցանկանում են միշտ ուշադրության կենտրոնում լինել: Նրանք հավակնոտ են, շփվող, ուրախ, հմայիչ, ինքնավստահ:
Սակայն Առյուծները նաեւ պարծենկոտ են, չափազանց պահանջկոտ: Նրանք ընկերասեր են, բայց երբեմն կարող են մակերեսային թվալ:
Կույս
Կույսերը տեսնում են մանրուքները, վերլուծող եւ տրամաբանող: Նրանք հրաշալի կերպով լուծում են ցանկացած խնդիր եւ կարողանում են լսել: Նրանք անհավանականորեն համբերատար են:
Ամեն դեպքում, Կույսերը հակված են չափազանց շատ վերլուծել եւ լրջորեն են վերաբերվել կյանքին: Նրանք միշտ ինչ-որ ծրագրի կարիք ունեն՝ հավասարակշռություն ապահովելու համար: Բացի այդ՝ նրանք կարող են շատ դաժան եւ ոչ ճկուն թվալ, չխոսենք արդեն այն մասին, որ նրանք փոքր-ինչ սառն են ու անտարբեր: Նրանք, որպես կանոն, շատ են քննադատում իրենց եւ ուրիշներին:
Կշեռք
Կշեռքները կարողանում են խաղաղություն ապահովել կյանքում եւ բոլորին հարգանքով ու բարությամբ վերաբերվել: Նրանք սիրում են օգնել մարդկանց:
Ամեն դեպքում, դա ոչ միշտ է պրակտիկ: Կշեռքները, որպես կանոն, ձգտում են ցանկացած գնով խուսափել կոնֆլիկտներից: Որոշ իրավիճակներում դա կարող է հրաշալի հատկություն լինել, բայց երբեմն կյանքում հարկավոր է դիմակայել: Կշեռքները կարող են նաեւ անվճռական թվալ:
Կարիճ
Կարիճները սրամիտ են եւ սարկազմով լի, ինչը նրանց անկրկնելի է դարձնում: Նրանք նաեւ խորապես զգայական են, բայց հաճախ թաքցնում են իրենց զգացմունքները, որպեսզի մարդիկ չօգտագործեն իրենց: Կարիճները կրքոտ են, կազմակերպված, հնարամիտ եւ անկախ: Նրանք հուսալի են:
Բայց եթե տեսնեք Կարիճների վատ կողմերը, կհասկանաք, որ նրանք մանիպուլյատոր են ու վրեժխնդիր: Կարիճները չեն սիրում դավաճանված զգալ, այդ պատճառով ինքնատիրապետումը կորցնելու եւ բղավելու փոխարեն մի կողմ են քաշվում եւ մտածում վրեժի մասին:
Աղեղնավոր
Կրակի տարերքի բոլոր ներկայացուցիչների նման Աղեղնավորներն ինտենսիվ են, արագորեն գրավում են մարդկանց: Նրանք լավատես են, արկածախնդիր, ուրախ, շփվող:
Ամեն դեպքում, Աղեղնավորները դժվարությամբ են կենտրոնանում որեւէ խնդրի վրա եւ արագորեն մի բանից մյուսին են անցնում: Նրանք նաեւ պայթյունավտանգ բնավորություն ունեն, հեշտությամբ են բորբոքվում: Առանց հստակ նպատակի նրանք, որպես կանոն, անհանգիստ եւ ձանձրալի են դառնում:
Այծեղջյուր
Այծեղջյուրներն ամենաբարդն են: Նրանք ղեկավարվում են հարստությամբ եւ հաջողությամբ, ձգտում են անել կյանքում հնարավոր ամեն ինչ: Նրանք շատ խելացի են, մոտիվացված, տրամաբանող, պրակտիկ եւ կազմակերպված: Նրանք մեծ առաջնորդներ են, կարող են տեսնել ընդհանուր պատկերն ու կատարել իրենց խոստումները:
Սակայն Այծեղջյուրները, որպես կանոն, համառ են, պարծենկոտ, ժամանակ առ ժամանակ՝ անզիջում եւ իշխող:
Ջրհոս
Ջրհոսները Կենդանակերպի ամենահետաքրքիր նշաններից են: Նրանք սիրում են ճամփորդել, ծանոթանալ նոր մշակույթի, նոր մարդկանց, սիրում են այն ամենը, ինչ մարտահրավեր է նետում իրենց ինտելեկտին: Նրանք նաեւ հզոր առաջնորդներ են:
Սակայն Ջրհոսները կարող են օտարացած եւ զգայական առումով անհասանելի թվալ: Նրանք հակված են իրերին պրակտիկ նայել, եւ չնայած դա վատ չէ, բայց կարող է դժվարություններ ստեղծել հարաբերություններում:
Ձկներ
Ձկները Խեցգետինների նման էմոցիոնալ են, հոգատար, ստեղծագործ: Նրանք զգայուն են եւ հրաշալի ընկերներ ու զուգընկերներ են դառնում: Նրանք հավատարիմ են իրենց մտերիմներին եւ ամեն ինչ անում են նրանց համար:
Ամեն դեպքում՝ Ձկները դժվարությամբ են հաշտվում իրականության հետ եւ հաճախ դրանից փախչելու միջոցներ են փնտրում:
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում