ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար շատ կարեւոր կլինի զգալ ինչ-որ մեկի աջակցությունն ու օգնությունը։ Բնականաբար ընդունելի տարբերակ է այն, որ սատարողի դերում հենց դուք լինեք։
ՑԼԵՐ
Օգոստոսի 30-ին ձեր սիրելի էակը խնդիրներ կստեղծի, որոնք լուծելու հնարավորություն միայն դուք կունենաք։ Միայն դուք կկարողանաք օգնել նրան դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Փորձեք որքան հնարավոր է խելամիտ քայլեր անել տհաճ հետեւանքներից խուսափելու համար։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելի անձնավորությունը ձեզ կօգնի ոչ միայն որպես ձեր ընտրյալ, այլեւ որպես աշխատուժ։ Նա փայլուն կկատարի իր առաջադրանքը եւ որպես պարգեւ կստանա ձեր նուրբ ու ջերմ համբույրը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք հիացմունքով կնայեք ձեր սիրելի էակին։ Նա այնպիսի բարձրունքների հասած կլինի, որ չեք կարողանա չգնահատել, չգովաբանել նրան։ Ավելին, մի պահ դուք ինքներդ հպարտություն կզգաք, որ հենց նա է ձեր ընտրյալը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Եթե ձեր մոտ հատուկ ավանդույթներ կան, ուրեմն հենց այսօր պետք է նշել դրանք, նույնիսկ եթե ձեզ դրանք վաղուց հոգնեցրել են։ Ի դեպ, կարելի է այս անգամ նույն ավանդույթների ավելի ժամանակակից տարբերակը մտածել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր գումար ծախսելու օր է հայտարարված Կույսերի համար։ Ընդ որում, ավելի շատ ծախսելու եք ոչ թե ձեզ համար, այլ սիրելի էակի՝ նույնիսկ եթե նա այդ մասին չի խնդրել եւ ոչինչ չի ասել։ Դուք պատրաստ կլինեք ծախսել ձեր վերջին լուման՝ նրան ժպիտ պարգեւելու համար։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր հարաբերություններում ամեն ինչ այնքան դրական կլինի, որ կնկատեք պայծառ շողացող արեւը, նրա ջերմությունը։ Այդ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս օրն անցկացնել բնության գրկում՝ վայելելով նրա գեղեցկությունը։ Եվ բնականաբար դրանից մաքսիմալ օգուտ քաղել։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր եւ ձեր սիրելիի ջերմ զգացմունքները պետք է ուղղեք դեպի մեկ այլ արարած: Միասին զբաղվեք ինչ-որ մեկի խնամքով` երեխայի կամ ընտանի կենդանու:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ամեն հարցում նախաձեռնող կլինեք դուք, իսկ ձեր սիրելին միայն կխորհի դրանց նպատակաուղղվածության մասին: Աստղերը հուշում են շատ շոկի չենթարկել սիրելիին:
ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ
Այսօր ձեր սիրելին հեշտությամբ չի հասկանա ձեր մտադրությունները, սակայն նա շատ կջանա եւ, ի վերջո, կհասնի իր ուզածին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Սիրելիի հետ ձեր հարաբերությունները վերջին շրջանում նման են փակ աչքերով պարանի վրա քայլելուն: Արդյոք պարանը երկար կդիմանա...Ամեն ինչ ձեզանից է կախված:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի հասկանա տարրական բաներ, ինչը կարող է հունից հանել ձեզ: Սակայն մի շտապեք բարկանալ: Միգուցե դուք եք ամեն ինչ սխալ բացատրում նրան:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում