Պոկվում ենք Քիմի Instagram-ից եւ անցնում ենք հայուհու եւ նրա ամուսնու՝ Քանյե Ուսեսթի կարեւոր հանդիպումներին։
Անցած շաբաթ աշխարհը քննարկում էր 41-ամյա ռեփերի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։
Իսկ այժմ աշխարհը քննարկում է Քիմի ու Քանյեի եւ Ուգանդայի նախագահի հետ հանդիպման լուսանկարները։
Քիմն ու Քանյեն իրենց դստեր՝ Նորթի հետ գտնվում են Ուգանդայում, նրանք այցելել են Աֆրիկայի ազգային ամենամեծ այգիներից մեկը։
Իսկ ահա հանդիպման ժամանակ Քանյեն իրեն չկորցրեց եւ նախագահին իր՝ Yeezy ապրանքանիշի կոշիկ նվիրեց։
Բնականաբար, ռեփերը դրանց վրա ստորագրություն թողեց, ինչ արեց նաեւ Քիմը։
Զույգը նախագահի հետ քննարկել է Ուգանդայի հանդեպ զբոսաշրջիկների այցելությունների եւ ուշադրության խնդիրը։
«Ողջունում եմ ամերիկացի հայտնիներին Ուգանդայում։ Մենք շատ հետաքրքիր խոսակցություն ենք ունեցել այն մասին, ինչպես ուշադրության արժանացնենք Ուգանդայի մշակույթն ու տուրիզմը։ Շնորհակալություն Քանյեին նվերի համար։ Վայելեք Ձեր հանգիստը։ Ուգանդան Աֆրիկայի մարգարիտն է», - գրել է երկրի նախագահն իր Twitter-ում։
Քանյեն, ի դեպ հենց Ուգանդայում է մտադիր ձայնագրել իր 9-րդ ալբոմը, որը կոչվում է Yandhi։
Նա հանդիպել է տեղացի երաժիշտների հետ, որոնց հետ համագործակցելու է նոր ալբոմի ստեղծման գործում, որը համալրված կլինի աֆրիկյան մոտիվներով։
Ռեփերը պլանավորում է այն թողարկել այս տարվա նոյեմբերի 23-ին։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Reuters, Twitter
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում