Դեկտեմբերի 2-ին, Նյու Յորքում տեղի կունենա նորաձեւության աշխարհում ամենասպասված իրադարձությունը՝ Victoria's Secret 2018-ը։ Այս պահին հայտնի է, որ մոդելներից պոդիումին կհայտնվեն Քենդալ Ջենները, Ջիջի եւ Բելլա Հադիդները, Ստելլա Մաքսբելը, Թեյլով Հիլլը, Թոնի Հարրնը, Սինդի Բրունան, Վիննի Հարլոուն, Ֆրիդա Աասենը։ Ի դեպ, կազմակերպիչները խոստանում են ներկայացնել 18 նոր մոդել։

Իսկ ահա Victoria's Secret 2018-ի Instagram-ը մեզ տեղեկացնում է, որ հայտնի Fantasy Bra-ն այս տարի կներկայացնի գեղեցկուհի Էլզա Հոսքը։


29-ամյա Էլզան պոդիումին կհայտնվի 2100 Swarowski քարերով Fantasy Bra-յով, որն արժե մեկ միլիոն դոլար եւ որի պատրաստման համար պահանջվել է 930 ժամ։

Հոսքը, ով արդեն մասնակցել է պաշտոնական ֆոտոշարքին եւ շնորհանդեսին, չկարողացավ չկիսել իր ուրախությունն իր Instagram-ի հետեւորդների հետ։

«Սա լավագույն նվերն է ծննդյանս օրվա կապակցությամբ։ Սա նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր հավատում են աշխատասիրությանը եւ հետեւում են իրենց ամենախելահեղ երազանքներին։ Շնորհակալություն Victoria's Secret, որ կարողացաք իրականացնել իմ երազանքը», - գրել է միկրոբլոգի իր էջում Հոսքը, ով դեկտեմբերի 7-ին նշելու է իր 30-ամյակը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»