Խոյ
Խոյ կանայք կարողանում են ուշադրություն գրավել: Վառ հագուստ, նրբագեղ շարժուձեւ, սրամտություն եւ ինքնավստահություն. ինչպե՞ս կարող է նման կինը չհմայել:
Ցուլ
Ցուլ կանայք բնական գեղեցկության կողմնակից են: Բնությունը նրանց գրավիչ արտաքին ու հմայք է շնորհել: Տղամարդիկ ակնթարթորեն տարվում են այդ ամենով:
Երկվորյակ
Բազմերեսանիություն. ահա Երկվորյակ կանանց յուրահատությունը, որը հանգիստ չի տալիս տղամարդկանց: Այսօր նրանք վամպ-կնոջ դերում են, վաղը՝ սիրալիր տանտիրուհու, իսկ մի քանի օր անց՝ անհասանելի համեստ օրիորդի:
Խեցգետին
Խեցգետին կանանց գեղեցկությունն անմիջապես աչքի չի զարնում: Բայց երբ տղամարդիկ նրանց հետ մտերմանում են, այլեւս չեն ցանկանում բաժանվել: Նման հավատարիմ ու հոգատար կնոջ դժվար է գտնել:
Առյուծ
Առյուծ կանայք ամենեւին էլ կատարյալ արտաքին չունեն, բայց անկրկնելի հմայք ունեն: Առյուծները կարողանում են ցանկացած իրավիճակում ճիշտ մատուցել իրենց: Գեղեցկուհիները շատ բան ունեն նրանցից սովորելու:
Կույս
Կույսերը նորաձեւության սիրահար են: Նրանք հետեւում են նորաձեւության միտումներին, հրաշալի ճաշակ ունեն եւ հետեւում են իրենց: Իսկ խնամված կանայք գրավում են տղամարդկանց:
Կշեռք
Կշեռքներն իսկական աստվածուհի են՝ բնածին ճաշակով: Նրանք նաեւ արտիստիկ են, ինչը թույլ է տալիս մշտապես ամենա-ամենաների շարքում մնալ:
Կարիճ
Կարիճները սուր լեզու ունեն: Նման կանայք վստահորեն առաջ են ընթանում եւ կարողանում են պայքարել իրենց իրավունքների համար: Տղամարդկանց դա դուր է գալիս, չնայած, խոստովանենք, Կարիճ կանանց շատերը չեն համարձակվում մոտենալ:
Աղեղնավոր
Աղեղնավոր կանայք չափազանց խարիզմատիկ են: Նույնիսկ կարեւոր չէ, թե ինչպիսի արտաքին ունեն. բոլորը խենթանում են Աղեղնավորների համար: Խնդիրն այն է, որ երբեմն նրանք ծուլանում են ուշադրություն դարձնել իրենց արտաքինին:
Այծեղջյուր
Այծեղջյուր կանանց արտաքինը ճաշակի հարց է: Բայց դա նրանց չի խանգարում ինքնատիպ ոճ ստեղծել: Փոխարենը նրանք հմայում են խարիզմայով եւ սրամտությամբ:
Ջրհոս
Ջրհոսները պայծառ անհատներ են՝ գրավիչ արտաքինով եւ անսահման լավատեսությամբ: Նման կանայք նկարի են նման. նրանց մասին բազմաթիվ կոլեկցիոներներ են երազում:
Ձկներ
Ձկներն ամենախորհրդավոր կանայք են, ինչն էլ գրավում է հակառակ սեռի ներկայացուցիչներին: Հանդարտ բնավորությամբ Ձկներն իրականում չափազանց կրքոտ ու հուզական են: Իզուր չէ, որ նրանց Կենդանակերպի նշաններից ամենագեղեցիկն են համարում:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն