ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեր սիրելիի հետ մեկ ընդհանուր գործով զբաղվել, որից դուք նյութական շահ կամ եկամուտ կունենաք։ Սակայն ձեզ համար կարեւոր եւ հատկանշական կլինի ոչ թե արդյունքը, այլ գործընթացը։
ՑԼԵՐ
Դեկտեմբերի 27-ին շատ դժվար կլինի գրավել ձեր երկրորդ կեսի ուշադրությունը՝ նույնիսկ եթե գայթակղիչ զգեստ հագնեք կամ փոխեք ձեր սանվածքը։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է նրան հմայելու համար չափից շատ սեքսուալ տեսք ունենալ, քանի որ դրանից իրավիճակն ավելի կսրվի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակներին մեծ ուրախություն է սպասվում։ Երջանկությունն այնքան մեծ կլինի, որ ստիպված կատվախոտ կխմեք։ Ուստի, առողջական խնդիրներից խուսափելու համար փորձեք ավելի զուսպ լինել արտահայտել ձեր հույզերը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք շատ քիչ կխոսեք, իսկ սիրելիի հետ շփումն ընդհանրապես չի ստացվի։ Դուք ոչ մի ընդհանուր հայտարարի չեք գա։ Շփումից հաճույք ստանալու համար փորձեք ավելի վառ արտահայտել ձեր զգացմունքները։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Թվում է՝ դուք այնպես եք տրվել աշխատանքին, որ մոռացել եք անձնական կյանքի մասին։ Սակայն ձեր սիրելին տանջվում է։ Կարծում եք հաճելի՞ է անտեսված լինելը։ Վստահ մի եղեք, որ նա երկար կհանդուրժի հարաբերությունների նման ընթացքը։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրած անձնավորությունը կցանկանա ապացուցել ձեզ իր հմտությունները։ Փորձեք ըստ արժանվույն գնահատել նրա ջանքերը, չէ որ նա ցանկանում է նորից գրավել ձեր սիրտը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր սիրելիի հետ շփման արդյունքում բացասական էներգիայի կուտակումներ կլինեն ձեզ մոտ ։ Սակայն պետք չէ հուսահատվել։ Կարելի է խորհրդակցել ձեր լավագույն ընկերոջ կամ ընկերուհու հետ։ Նա ձեզ անպայման ճիշտ ուղղություն ցույց կտա։
ԿԱՐԻՃՆԵՐ
Աստղերը հուշում են, որ այսօր կարելի է երեկույթ կազմակերպել, հավաքել բոլոր ընկերներին եւ մի լավ ուրախանալ։ Իսկ եթե երեկույթ կազմակերպելու բավարար միջոցներ չունեք, կարելի է ընկերների հետ զբոսնել քաղաքով։ Միասին ավելի ուրախ է եւ հաճելի կլինի։ Հիանալի է զգալ, որ դուք սիրված եք ձեր շրջապատի կողմից։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ հնարվորություն կընձեռնվի միայնակ մնալ ձեր սիրելիի հետ։ Ոչ մեկը (ընկերներ, հարազատներ, գործընկերներ) չեն կարող խանգարել ձեր մտերմիկ զրույցին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր փորձեք չվիճել ձեր սիրելի անձնավորության հետ. վիճաբանությունը պատճառ կլինի փողը։ Հարկավոր է անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի նյութական հարցերը խոչընդոտ չդառնան ձեր անձնական հարաբերություններին։
ՋՐՀՈՍՆԵՐ
Նույնիսկ մի փորձեք համոզել ձեր երկրորդ կեսին։ Այսօր նրա համար այլ կարծիք չի կարող լինեն։ Նրա տեսակետը ճիշտ է եւ վերջ։ Փորձեք հասկանալ նրան, քանի որ այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի։
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելիից վիրավորվելու հավանականությունը շատ մեծ է։ Այսօր դուք անհարմար կզգաք նրա կողքին, քանի որ քննադատությունների ալիք եք լսելու։ Այո, նրա պահվածքը այնքան էլ ադեկվատ չի լինի, բայց փորձեք հանդուրժել։
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար