47-ամյա Լերա Կուդրյավցեւան մայր է դարձել անցյալ տարվա օգոստոսին։ Հեռուստահաղորդավարուհու գրաֆիկը ծանրաբեռված է եղել, եւ նա մոր եւ քրոջ հետ մեկնել է հանգստի։ Սակայն հետեւորդները քննադատել են նրան՝ լուսանկարներում չգտնելով 6-ամսական դստերը։
Լերան առաջին անգամ չէ, որ ստիպված է պաշտպանվել մեղադրանքներից. երկրպագուները ժամանակին խոսում էին այն մասին, որ երեխային լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը, իսկ Լերան կեղծում է հղիությունը։ Կուդրյավցեւային վշտացնում էին նման մեկնաբանությունները։ Նա նշում էր, որ անցել է ծննդաբերության բոլոր դժվարությունների միջով եւ չի ցանկանում հայտնել մանրամասները։ Հաղորդավարուհու զայրույթը մեծ էր, երբ դստեր ծնունդից կես տարի անց պատմությունը կրկնվեց։
Լերան հաճույքով կիսվում էր հույզերով Օմանում հանգստանալու ընթացքում։ Սակայն հետեւորդների մի մասը որոշել է կրկին առաջ քաշել հին թեման։ Նրանց հատկապես անհանգստացրել է նրա դստեր եւ ամուսնու գտնվելու վայրը։ Հեռուստահաղորդավարուհուն քննադատում էին փոքրիկ Մաշային ահրաժեշտ ուշադրություն չհատկացնելու համար, ինչպես նաեւ նշում էին, որ երեխային «այլ կին է լույս աշխարհ բերել, իսկ Լերան նրան թողել է դայակների հետ»։
Լերան սկզբնական շրջանում առանձնակի չի արձագանքել բացասական մեկնաբանություններին, սակայն դատապարտող հաղորդագրությունները շատացել են, ինչի արդյունքում նրա համբերությունը ապառվել է։
«Հեռուտստատեսությունում աշխատում եմ 25 տարի եւ հանգստը վայելել եմ միայն մտերիմների հետ։ Իմ անձնական կյանքն իմ անձնականն է։ Եվ եթե ցանկանամ ձեզ որեւէ բան ցույց տալ կամ պատմել, կանեմ դա։ Բայց միայն այն դեպքում, երբ ինքս ցանկանամ։ Ձեր հետաքրքրությունն աննրբանկատ է։ Իմ կյանքը ձեր գործը չէ, եւ դուք իրավուք չունեք իմ կյանք ներխուժել առանց իմ թույլտվության։ Իմ դեպքում հանրային լինելը մասնագիտություն է։ Պա՞րզ է։ Մտեք ուրիշների էջեր, հարցրեր տվեք եւ պատասխաններ պահանջեք։ Լկտիություն, աննրբանկատություն, բռիություն»,- Instagram-ում գրել է Լերան։
Իհարկե, ոչ բոլորն են բացասական տրամադրված։ Երկրպագուներից շատերը կոչ են անում հանգսիտ թողնել Լերային, իսկ նրան խորհուրդ են տալիս հանգստի թանկարժեք ժամանակը չվատնել զայրույթի վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է