Ռուս հայտնի կատարողներ Պոլինա Գագարինան եւ Դիմա Բիլանը խարդախների զոհ են դարձել. Մոսկվայում անհայտ անձիք բոլոր ցանկացողներին հրավիրում են գումարի դիմաց նկարահանվել երգիչների համատեղ երգհի հիման վրա նկարահսնվող նոր տեսահոլովակում։ Արտիստներն իրենց դժգոհությունն են հայտնել Instagram-ի էջերում, հայտնում է Starhit-ը։
Հրատարակության տվյալներով՝ կայքերից մեկում անհայտ անձիք տեղեկատվություն են հրապարակել Բիլանի եւ Գագարինայի «BilanPholiya» երգի հիման վրա տեսահոլովակի սպասվող նկարահանումների մասին: Երգը ստեղծվել է «Молния» եւ «Меланхолия» հիթերի հիման վրա։ Բոլոր արձագանքողներին երկրորդ պլանի դերակատարում է առաջարկվում, մանրամասն նամակ է ուղարկվում նկարահանումների ժամկետների մասին։
Դերասաններին խոստանում են 5000 ռուբլի հոնորար, բայց մասնակցությունը հաստատելու համար հարկավոր է 1200 ռուբլի փոխանցել գործակալական ծառայությունների համար, ապա փոստով ուղարկել փոխանցման փաստը հաստատող կտրոնը։ Խարդախների վստահեցմամբ՝ դրանից մի քանի օր անց հնարավոր կլինի ներկայանալ նկարահանումներին եւ աշխատել մոտ 8 ժամ։ Հավելյալ 1 ժամ աշխատանքի համար խոստանում են եւս 500 ռուբլի։
Այս մասին հայտնի է դարձել Դիմա Բիլանին եւ Պոլինա Գագարինային։ Նրանք որոշել են զգուշացնել երկրպագուներին՝ հրապարակելով խարդախների հետ նամակագրությունը։
«Հարգելի ընկերներ, մինչ ես հանգստանում եմ, խարդախները քնած չեն։ «BilanPholiya» երգի հիման վրա տեսահոլովակ չի նկարահանվելու, ես ձեզ ցույց կտամ՝ ինչպես են խարդախները գործում։ Ոչ մի դեպքում ոչ ոքի գումար մի ուղարկեք»,- զգուշացնում է Պոլինա Գագարինան։
Լուսանկարները՝ Gazeta.ru, PhotoXPress
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին