Բեյոնսե եւ Ջեյ Զի աստղային զույգը կրկին գրավել է բոլորի ուշադրությունը։ BRIT Awards ամենամյա արարողության ընթացքում ամենառեզոնանսայինը Բեյոնսեի եւ Ջեյ Զիի տեսաուղերձն էր. նրանք չէին կարողացել ներկա լինել մրցանակաբաշխությանը։ Ամուսինները կարճ տեսահոլովակ են ուղարկել, ուր շնորհակալություն են հայտնում «Լավագույն միզաջգային խումբ» անվանակարգում տրված մրցանակի համար։ Եվ չգիտես՝ ինչու այդ ամենը տեղի է ունենում Մեգան Մարքլի դիմանկարի առաջ։ Նկարում Սասեքսի դքսուհին պատկերված է թագուհու կերպարում, իսկ տեսաշարքը հղում էր անում Բեյոնսեի եւ Ջեյի Զիի Apes**t երգին, որում նրանք պատկերված էին Լուվրում «Մոնա Լիզայի» ֆոնին։
Զույգը չի բացատրել այդ քայլի պատճառը, եւ համացանցի օգտատերերի կարծիքները բաժանվել են մի քանի մասի։ Նրանց մի մասը համոզված է, Քարթերները ցանկանում են հիշեցնել, որ Մեգանը կիսով աֆրոամերիկուհի է եւ աջակցել նրան։ Մյուսները ծաղրի տարրեր են նկատել, ինչպես նաեւ հուշում, որ միայն մեկ թագուհի կարող է լինել, եւ նա Թագուհի Բին է։ Մյուսները կասկածում են, որ այդ կերպ իշխանափոխության եւ աֆրոամերիկյան արյուն ունեցող առաջին թագուհու գահակալման կոչ է արվում Բրիտանիայում։
View this post on Instagram
Հոլովակը որոշակիորեն պարզաբանել է երգչուհին տեսանյութի մեկնաբանություններում. «Շնորհակալություն, Մեծ Բրիտանիա, «Լավագույն միջազգային խումբ» անվանակարգում հաղթանակի համար։ Ես այս մրցանակն արդեն ստացել եմ 2002թ.-ին Քելլիի եւ Միշելի հետ։ Աֆրոամերիկյան մշակույթի պատվին մենք արտահայտում ենք մեր մեծարանքը Մոնա Լիզայի հանդեպ։ Շնորհավորում ենք ապագա համալրման կապակցությամբ։ Եվ շատ-շատ երջանկություն ենք մաղթում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով