Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Օսկար 2019». «Կանաչ գիրքը», «Ռոմա», «Բոհեմական ռապսոդիա» եւ ոչ միայն…

08:47, 25 փետրվարի

Այս րոպեներին Լոս Անջելեսում՝ «Dolby» թատրոնում, ավարտին է մոտեցել Ամերիկյան կինոակադեմիայի 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը։ Հիմնական անվանակարգում ներկայացված էր երկու ֆավորիտ ֆիլմ՝ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» տրագիկոմեդիան եւ մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնի իսպանալեզու «Ռոմա» դրաման։  

Բացի այդ՝ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունն անցկացվում է միանգամից երկու սկանդալային պատմությունների համատեքստում։ Չորս տղամարդ հայտարարել է, որ դարձել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի ռեժիսոր Բրայան Սինգերի բռնության զոհը։ Բացի այդ՝ մրցանակաբաշխությունը պետք է վարեր կատակերգու Քեւին Հարթը, սակայն նա հրաժարվեց վարել այն հոմոֆոբ հրապարակումների պատճառով հալածանքի ենթարկվելուց հետո։

Վերադառնանք «Dolby» թատրոն, ուր րոպեներ առաջ ավարտվել է հոյակապ շոուն, որը լի էր հույզերով, արցունքներով, ուրախությամբ ու տխրությամբ։ Շոու՝ բազմաթիվ գեղեցիկ, տաղանդավոր տղամարդկանց եւ կանանց մասնակցությամբ, ովքեր մեծ կինո են ստեղծում։

Շոուի սկզբում բեմում հայտնվել են Ադամ Լամբերտը եւ Queen խմբի մասնակիցները «We Will Rock You» եւ «We Are the Champions» երգերի պոպուրիով, իսկ էկրանին հայտնել է Ֆրեդի Մերկուրիի պատկերը. նրա մասին պատմող կենսագրական ֆիլմը՝ «Բոհեմական ռապսոդիա»-ն, այս տարի առաջադրված էր գլխավոր անվանակարգում։ Ընդ որում, քննադատների կանխատեսմամբ՝ Բրայան Սինգերի անվան հետ կապված միջադեպի պատճառով ֆիլմն առհասարակ կարող էր մրցանակի չարժանանալ…

Բայց ոչ։ Այն մրցանակ է ստացել միանգամից երկու տեխնիկական անվանակարգում՝ «Լավագույն մոնտաժ» եւ «Լավագույն ձայնային մոնտաժ», ինչպես նաեւ եւս մեկ կարեւոր մրցանակ, որի մասին ավելի ուշ։ 

«Լավագույն կոստյումներ» անվանակարգում, հակառակ սպասումների, «Օսկար»-ի արժանացել է ոչ թե Յորղոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» պատմական դրաման (ֆիլմի կոստյումներն իսկապես, շքեղ են), այլ Marvel-ի «Սեւ հովազը». կարճ ասած՝ հաղթել է աֆրոֆուտուրիզմը։  

«Լավագույն գրիմ եւ սանրվածքներ» անվանակարգում մրցանակի են արժանացել Գրեմ Քենոմը, Քեյթ Բիսկոն եւ Պատրիցիա Դեխանին, ովքեր «Իշխանություն» ֆիլմում աշխատել են Քիստիան Բեյլի կերպարի վրա. նա ֆիլմում մարմնավորում էր գլխավորի հերոսի՝ քաղաքական գործիչ Դիք Չեյնիի կերպարը։

Առաջին դերասանական մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում ստացել է Ռեջինա Քինգը «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի համար։

Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի երաժշտության ներքո բեմ են բարձրացել Դենիել Քրեյը եւ անհավանական Շարլիզ Թերոնը. նրանք հայտարարել են «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթողի անունը՝ Մախերշալա Ալի, ով խաղացել է «Կանաչ գիրք» ֆիլմում։ Ֆիլմը դիտողների համար դերն, ամենայն հավանականությամբ, առաջին պլանի է, սակայն կինոակադեմիան այդ որոշումն է կայացրել...

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում արժանիորեն մրցանակի է արժանացել Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը։ Ինչպես հայտնի է, «Ռոմա»-ն պետք է նկարահաներ հանճարեղ Էմանուել Լյուբեցկին՝ Կուարոնի սիրելի կինոգործընկերը, սակայն չի կարողացել ծրագրին միանալ գրաֆիկի անհամապատասխանատության պատճառով։ Կուարոնն անձամբ ստանձնեց պատասխանատավությունը եւ խնդիրն այնպես լուծեց, որ աշխատանքը կարել է ներառել օպերատորական վարպետության գրքերում։ «Ռոմա»-ն մրցանակի է արժանացել նաեւ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Հաղթողին հայտարարող Խավյեր Բարդեմը ոչ պատահականորեն իսպաներենով ասաց. «Այսօր մենք նշում ենք տարբեր մշակույթների նվաճումները»։

Ուրախացել են նաեւ «Shallow» երգի երկրպագուները, որը կատարեցին «Լավագույն երգ» անվանակարգի ֆավորիտները. Բրեդլի Քուփերը եւ Լեդի Գագան բեմ բարձրացան հենց դահլիճից։ Ելույթը «մարգարեկան էր». «Օսկար»՝ լավագույն սաունդթրեքի համար։ Էմոցիոնալ Գագան արտասվել է եւ խոսել այն մասին՝ որքան կարեուր է չհանձնվել եւ քայլել սեփական նպատակին հասնելու համար։ Եթե անկեղծ, սպա Քենդրիկ Լամարի «All the Stars» երգը «Սեւ հովազը» ֆիլմի համար, մեր կարծիքով, շատ ավելի հետաքրքիր ու վառ է հնչում...

«Կանաչ գիրքը» ֆիլմի ստեղծագործական խումբն՝ ի դեմս Նիք Վալելոնգի, Բրայան Քարիի եւ Փիթեր Ֆարելիի, «Օսկար» մրցանակի արժանավ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։ Նկատենք՝ Նիքը ֆիլմի գլխավոր հերոսի՝ Թոնի Վալելոնգի որդին է։ Նա է սցենար գրել՝ որպես սկզբնաղբյուր ունենալով հոր եւ Դոն Շարլիի հարցազրուցը, ինչպես նաեւ նամակները, որոնք Վալելոնգա ավագն ուղարկել է կնոջը...

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել «Կլանի սեւ անդամը» ֆիլմի նկարահանող թիմը։ Ֆիլմի ռեժիսոր Սփայք Լին բեմից հիշեցրեց, որ փետրվարին նշվում է աֆրոամերիկյան պատմության ամիսը եւ որ «սպասվում են ԱՄՆ նախագահի ընտրություններ, այդ պատճառով երկրի քաղաքացիները պետք է ճիշտ բարոյական ընտրություն կատարեն սիրո եւ ատելության միջեւ»։ Դոնալդ Թրամփի դեմ ելույթին ի պատասխան դահլիճը ծափահարեց։

«Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչել Ռամի Մալեքը «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի համար։ Շատերին սա հիասթափություն է պատճառել, քանի որ կարծիք կար, որ Քրիստիան Բեյլի՝ «Իշխանություն» ֆիլմում Դիք Չեյնի հանճարեղ դերակատարումը շատ ավելի լավն էր։ «Queen, շնորհակալություն, որ ինձ թույլ տվեցիք մարմնավորել ձեր հսկայական, հրաշալի ժառանգության մի մասը»,- ասել է Մալեքը՝ ոչ մի բառ չասելով ռեժիսոր Բրայան Սինգերի մասին։

Լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել Օլիվիա Քոլմանը շատերին գրաված «Ֆավորիտուհին» ֆիլմի համար։ Քոլմանն արտասվել է՝ լսելով իր անունը եւ երկար ժամանակ չի կարողացել համապատասխան բառեր գտնել. «Ես «Օսկար»-ի եմ արժանացել»։ Դերասանուհին շնորհակալություն է հայտնել երեխաներին. «Եթե դիտում եք… Իհարկե, ավելի լավ է, եթե չեք նայում… Բայց հույս ունեմ, որ նայում եք, քանի որ սա այլեւս երբեք չի կրկնվի»։

2018թ.-ի լավագույն ռեժիսոր է ճանաչվել մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը, ում հաղթանակի մասին հայտարարել է նրա մտերիմ ընկեր եւ գործընկեր, հայտնի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն. «Օ, այս անունը ես կարող եմ արտաբերել»,- կատակել է դել Տորոն – Մենք պետք է որոնենք պատմությունները, որոնք մյուսները չեն նկատում։ Դա հսկայական պատասխանատվություն է, որը մենք կրում ենք։ Հենց այժմ, երբ մեզ խնդրում են մյուս կողմ դառնալ, դա հատկապես կարեւոր է»։

«Լավագույն ֆիլմ» մրցանակին արժանացել է «Կանաչ գիրքը», հաղթողին հայտարարել է Ջուլիա Ռոբերտսը։ «Այս պատմությունը միմյանց հանդեպ սիրո մասին է»,- մրցանակն ընդունելով՝ ասել է ռեժիսոր Փիթեր Ֆարելին, ով շատերին հայտնի է որպես «Հիմար եւ ավելի հիմար» ֆիլմի հեղինակ։ Համաձայնեք, Ֆարելիի ստեղծագործական վիրաժն անսպասելի ստացվեց, ով արձանիկը փոխանցեց գլխավոր դերակատար Վիգո Մորտենսենին։ «Առանց նրա, ոչինչ չէր ստացվի»,- ասաց ռեժիսորը։ 

Ահա եւ ամբողջ արարողությունը։ Ոմանց սպասումներն արդարացան, մյուսներինը՝ ոչ… Միշտ է այդպես, տարեցտարի։ Եվ ինչպես ցույց է տվել պրակտիկան, հիասթափություն ապրածներն ավելի շատ են։ Ընդ որում, կինոակադեմիայի ներկայացուցիչները հավանաբար ավելի լավ գիտեն։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել