«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Exclusive. Ինչպես հայ դիզայներ Մարիաննա Հարությունյանն «Օսկար»-ից ընդամենը մեկ օր առաջ պատրաստեց Մադոննայի շքեղ գլխազարդը (ֆոտո)

15:41, 26 փետրվարի

«Օսկար» մրցանակաբաշխությունն արդեն անցյալում է, սակայն այս տարվա հաղթողների քննարկումը դեռեւս լայնորեն շարունակվում է համացանցում: Երկրպագուները շարունակում են նաեւ քննարկել եւ հիանալ իրենց սիրելի աստղերի կերպարներով. Չէ՞որ նրանք այդքան երկար պատրաստվում են նման մեծամասշտաբ միջոցառումներին, որտեղ պետք է ամբողջ հմայքով ներկայանան հանրությանը: Եվ որքան հաճելի է, երբ համաշխարհային աստղերն իրենց ամենապատասխանատու օրերի look-երը վստահում են հայ դիզայներներին:

Այո, այո, «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում եւս փայլեց հայկական ձեռագիրը: Ամերիկահայ դիզայներ Մարիաննա Հարությունյանի հետեւորդները նրա ոճը հաստատ չեն շփոթի մեկ այլ դիզայների ոճի հետ: Մարիաննայի զարդերն արդեն փայլել են համաշխարհային տարբեր աստղերի look-երում՝ Բեյոնսե, Գվեն Ստեֆանի, Ջենիֆեր Լոպես, Կարա Դելեւին, Նիկի Մինաժ, Փինք, Լեդի Գագա եւ այլ դիվաներ, որոնք բառի բուն իմաստով միշտ փայլել են Մարիաննայի շնորհիվ: Այսպիսով՝ «Օսկար»-ին այդ փայլը եւս մեկ անգամ ցուցադրեց երգչուհի Մադոննան՝ կրելով Մարիաննայի հեղինակած ոսկյա գլխազարդը, որը պատրաստված էր բյուրեղյա քարերից: Փոփ-թագուհին, ի դեպ, Մարիաննային դիմել է միջոցառումից ընդամենը ժամեր առաջ:

Հայ դիզայները NEWS.am STYLE-ին պատմել է՝ ինչպես է կարողացել ընդամենը 12 ժամում գլուխ բերել աստղային առաջարկն ու ապահովել Մադոննայի փայլուն տեսքը:

Մարիաննան առաջին անգամ չէ, որ համագործակցում է համաշխարհային աստղի հետ: Նա Մադոննայի համար հեղինակել է զարդեր նաեւ երգչուհու համերգային շոուների ժամանակ:

«Նրա հետ աշխատելն, իսկապես, երազանք է: Նա այնպիսի կուռք է… Իսկապես, մեծագույն պատիվ էր իմանալը, որ նա ցանկություն էր հայտնել, որ հենց ես ստեղծեմ իր համար որեւիցե զարդ այդ երեկոյի համար»:

Բայց կյանքում, իհարկե, ոչինչ հեշտ չի տրվում: Ժամանակի սղության պատճառով Մարիաննան ստիպված է եղել մի ամբողջ գիշեր անցկացնել արթուն, որպեսզի հուսխաբ չանի փոփ դիվային.

«Շաբաթ օր էր, արդեն ժամը 5-ն էր, ու ես պատրաստվում էի լքել աշխատասենյակս, երբ ինձ զանգահարեց նրա ոճաբանը՝ Բեա Ակերլանդը, որին ես շատ եմ սիրում: Եվ նա ինձ պարզապես խնդրեց, որ որեւէ գեղեցիկ զարդ պատրաստեմ կիրակի օրվա մրցանակաբաշխության համար, եթե, իհարկե, կհասցնեմ դա անել, իսկ քանի որ իմ համար առաջին սկզբունքն է ասել «Այո», հետո միայն սկսել անհանգստանալ, ես միանգամից համաձայնվեցի (ծիծաղում է): Ես հավաքեցի բոլոր նյութերս եւ ճանապարհվեցի տուն, որտեղ մի ամբողջ գիշեր  պետք է աշխատեի: Նա ցանկանում էր մարոկյան ոճի մի  գլխազարդ, այդպիսով՝ ես այն պատրաստեցի ոսկուց եւ մաքուր բյուրեղներից»:

Որքան էլ, որ ծանր էր  եւ պատասխանատու այդ աշխատանքը, Մադոննային իր զարդով տեսնելը լավագույն փոխհատուցումն է եղել հայ դիզայների համար.

«Հրաշալի զգացողություններ ունեմ: Սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ, եւ հաճելի է տեսնել, որ շատ արտիստներ արդեն ճանաչում են ինձ, իմ ձեռագիրը եւ ցանկանում, որ զարդեր պատրաստեմ իրենց համար: Անհավանական է: Սա, իսկապես, իմ երազանքն էր, որը կատարվել է»:

Այս օրերին Մարիաննան շարունակում է  նույն ոգով եւ նվիրվածությամբ աշխատել՝ սպասելով իր հաջորդ աստղային համագործակցությանը.

«Հիմա աշխատում եմ մի քանի հավաքածուների շուրջ՝ համագործակցելով մի քանի հաճախորդների հետ, եւ, իհարկե, անհամբերությամբ եմ սպասում հաջորդ աստղային համագործակցությանս, որը կրկին կլինի կարեւոր իրադարձությունից մեկ օր առաջ (ծիծաղում է): Այս պահին նաեւ մի քանի բան եմ պատրաստում մի կատակերգուի համար, նրա անունը Kway է: Նա արդեն հասցրել է իմ աշխատանքը ներկայացնել Ջանեթ Ջեքսոնին: Տեսնենք՝ ինչ կստացվի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մադոննայի եւ Մարիաննայի Instagram-ի էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search