Համացանցում երկար ժամանակ է՝ քննարկվում է «Աստղը ծնվեց» ֆիլմի ռեժիսոր եւ դերասանուհի Բրեդլի Քուփերի եւ Լեդի Գագայի՝ «Shalow» երգի զգացմունքային կատարումը։ Հենց այդ ելույթի պատճառով տեղեկություններ տարածվեցին դերասանուհու եւ ֆիլմի ռեժիսորի միջեւ սիրավեպի մասին։ Իսկ Քուփերի կինը՝ Իրինա Շեյքը, նույնիսկ դադարել էր հետեւել Լեդի Գագայի էջերին։
Լեդի Գագան, ով վերջերս անցկացված «Օսկար» մրցանակաբաշխության հաղթահերոսներից մեկն էր, արձանիկի հետ մասնակցել է Ջիմի Քիմելի շոուին։ Հաղորդավարը երգչուհուն եւ դերասանուհուն շնորհավորել է հեղինակավոր մրցանակի արժանանալու համար եւ միանգամից սկսել խոսել կարեւորի մասին։ Նա հետաքրքրվել է հարցով, որն այժմ հուզում է միանգամից երեք աստղերի երկրպագուներին՝ Լեգի Գագա, Բրեդլի Քուփեր եւ Իրինա Շեյք։ Քիմելն ուղիղ հարց է տվել՝ արդյոք իրականությանը համապատասխանում է, որ նրա եւ Քուփերի միջեւ ինչ-որ բան կա։
Ի պատասխան երգչուհին հայտարարել է, որ սոցիալական ցանցերը, որոնցում նման խոսակցություններ են պտտվում, համացանցի սանհանգույցն են։ «Մարդիկ սեր են տեսել եւ կռահեք՝ ինչ։ Դա այն է, ինչ մենք ցանկանացել ենք, որ նրանք տեսնեն»,- նշել է Լեդի Գագան։

Աստղն ընդգծել է, որ երգը զգացմունքային է, իսկ ֆիլմն իսկական սիրո պատմություն է։ Բրեդլի Քուփերը ֆիլմի ռեժիսորն է, նա հաշվի է առել բոլոր մանրուքները, աշխատել բոլոր, այդ թվում երաժշտական տեսարանների վրա։ Նա մասնակցություն է ունեցել նաեւ «Օսկարի» ելույթին։ Քանի որ ֆիլմում նրանք սիրահարների են մարմնավորել, մրցանակաբաշխության ընթացքում եւս փորձել են համապատասխանել դրան։ «Ես գիտեի, որ նա տեսլական ունի, թե ինչ տեսք դա պետք է ունենա։ Երկուսիս համար էլ այդ կապը շատ կարեւոր էր։ Երբ սիրո մասին երգ եք կատարում, ցանկանում եք, որ մարդիկ զգան դա»,- ասել է լեդի Գագան։

Նա օրինակ է բերել իր եւ Թոնի Բենեթի զուգերգը, ում հետ աշխատել է մի քանի տարի։ Նրանք հաճախ են գրկախառնվել բեմում եւ զգացմունքներ ցուցադրել։ Երգչուհու խոսքով՝ Քուփերի հետ իր հարաբերությունները դրանցից ոչնչով չեն տարբերվում։ «Ես արտիստ եմ եւ կարծում եմ, որ Բրդելիի հետ հրաշալի աշխատանք ենք կատարել... Խաբել ենք ձեզ»,- եզրափակել է աստղը։
Ավելի վաղ Գագային քննադատել է երգչուհի Մել Բին, ով սխալ է համարել, որ երգի ինտիմ կատարման ընթացքում դահլիճից նրանց հետեւել է Քուփերի կինը՝ Իրինա Շեյքը։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 31 օգոստոսի
90 տարվա անտեսումից հետո մոռացված Patek Philippe ժամացույցը դարձել է ոսկեբեր հանք. այն վաճառվել է 59,000 ֆունտ ստեռլինգով22:17, 31 օգոստոսի
Միլիարդատերերը ցանկանում են լսել շարժիչի մռնչյունը. Bugatti-ի ղեկավարը՝ սուպերքարերի անսպասելի ապագայի մասին21:26, 31 օգոստոսի
450 միլիոն դոլար արժողությամբ «Սիրո նավը». միլիարդատեր դեսպանն իր լողացող կայսրությամբ ցնցել է Իտալիան20:31, 31 օգոստոսի
Աշխարհի ամենաթանկ թաղամասը. 550 միլիոն դոլարանոց բնակարաններ, «Ֆորմուլա-1»-ի աստղեր և միլիարդատերեր19:25, 31 օգոստոսի
Chanel-ն իր ողջ փառքով. նոր վզնոց 20.66 կարատանոց շրիլանկական շափյուղայով17:04, 31 օգոստոսի
Անձրևի և կայծակի պատճառով հետաձգվել է Էրիկի մենահամերգը16:19, 31 օգոստոսի
Բանգկոկում բարմենը սափրել է կնոջ գլուխը չվճարված հաշվի համար15:20, 31 օգոստոսի
Met Gala–ի շուրջ սկանդալը թափ է հավաքում. թանգարանը կարող է հետաձգել գալան՝ Ջոն Գալիանոյին նվիրված հարգանքի տուրքի պատճառով14:40, 31 օգոստոսի
«Մի՛ եղիր վախկոտ, Թոմ». Ռենդի Քուեյդը քննադատել է Էն Հեթուեյին «Որոտի օրեր» ֆիլմի շարունակության մեջ նրա դերի համար14:14, 31 օգոստոսի
«Բոլորը կարծում էին՝ մենք երեքով ենք քնում». Բլոգերը ամուսնու նախկին կնոջը տեղափոխել է իր տուն և բացատրել իր «խենթ» քայլը13:26, 31 օգոստոսի
Հոլիվուդը որս է սկսել երեք երեխայի սպանության մեջ մեղադրվող մոր պատմության համար12:41, 31 օգոստոսի
Էլ Չապոյի կինը բացահայտել է, թե ինչպես է թմրավաճառը գրավել իրեն պարահրապարակում