Շուտով Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին պետք է լքեն Քենինգսթոնյան պալատը, ուր ապրել են Ուիլյանի եւ Քեյթի հետ, քանի որ շուտով կծնվի նրանց առաջնեկը։
«Վաղուց ծրագրված տեղափոխությունը օգտակար կլինի դքսին եւ դքսուհուն, ովքեր, ըստ էության, առանձին ընտանիք կդառնան։ Եվ այդ իմաստով նրանց, ամենայն հավանականությամբ, առանձնացում եւ աջակցություն հարկավոր կլինեն»,- JustJared պորտալին պատմել է թագավորական ընտանիքի աղբյուրներից մեկը։
Լրատվամիջոցներում արդեն մի քանի ամիս է՝ տեղեկություններ են պտտվում ամուսինների տեղափոխման եւ դրա պատճառների մասին։ Որոշ աղբյուրներ հավաստիացնում էին, որ իրականում Մեգանը եւ Քեյթը չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, այդ պատճառով Սասեքսի դուքսերը ստիպված են տեղափոխվել Ֆրոգմորում գտնվող քոթեջ։ Որոշները խոսում էին այն մասին, որ իրականում խնդիրն Ուիլյամի եւ Մարքլի թշնամություն է։ Վարկածներ իսկապես շատ էին, այդ թվում խոսվում էր այն մասին, որ արքայազնները չեն հասկանում միմյանց (ըստ լուրերի՝ Հարրիին դուր չի գալիս, որ Ուիլյամը քննադատում է իր կնոջը)։
Ռեժիսոր Նիկ Բուլենը, ով աշխատում է թագավորական ընտանիքում, հաստատել է, որ եղբայրների հարաբերություններն իսկապես լարված են։ «Իրականում Ուիլյամը եւ Հարրին վիճել են։ Բոլոր եղբայրներն էլ վիճում են։ Բոլոր ընտանիքներն են վիճակում։ Սակայն այս պահին այդ վեճերի հետեւանքները դառնում են հանրության սեփականությունը։ Կարծում եմ, որ մարդիկ չեն ցանկանում վատը մտածել նրանց հարաբերությունների մասին։ Մի կողմից, նրանք երկու տղաներ են, ովքեր շատ երիտասարդ տարիքում կորցրել են մորը եւ ունեն միմյանց կարիքը։ Մյուս կողմից նրանք 30-ամյա տղամարդիկ են, ովքեր սեփական ընտանիքիներն են ստեղծում։ Նրանք տեղափոխվում են երկրի տարբեր հատվածներ, կատարում տարբեր պարտականություններ»,- հայտարարել է Նիկը։
Բուլենի խոսքով՝ արքայազն Չարլզը եւ Եղիսաբեթ Երկրորդը փորձում են եղբայրների ստիպել հարթել հարաբերությունները, սակայն առայժմ դա չի հաջողվում։
Աղբյուրը՝ Peopletalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին