Հիշողություններ, կիրք, լատինամերիկյան ռիթմեր ու անմոռանալի հուշեր, որոնք նույնքան վառ կմնան հանդիսատեսի սրտերում, որքան նրա հերոսուհին է` Միլին: Մենք փոխվել ենք, մեծացել, իսկ նա նույն կենսուրախ ու աշխույժ աղջնակն էր, չնայած արդեն 20 տարի է անցել վայրի հրեշտակի հետ առաջին հանդիպումից:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր` ապրիլի 7-ին, առաջին անգամ համերգային ծրագրով հանդես եկավ Ուրուգվայի ամենակրքոտ երգչուհին` Նատալիա Օրեյրոն: Արգենտինական ֆիլմերից հայտնի գեղեցկուհին Հայաստանում էր իր «Անմոռանալի» շրջագայության շրջանակում: «Ես ձեզ սիրում եմ»,-մեկ անգամ չէ, որ երգչուհին բեմից հայերենով խոստովանեց իր երկրպագուներին, իսկ ծափահարություններին եւ բացականչություններին ի պատասխան` դժվարությամբ, բայց ջերմորեն արտաբերում էր` «շնորհակալություն»: Ինչպես խոստացել էր` հայերենով այլ արտահայտություններ էլ էր սովորել, օրինակ` «պարում ենք բոլորս», «շատ լավ», «մերսի»:
Երգչուհին մեկ ու կես ժամ տեւող իր ծրագրի ընթացքում հանդիսատեսին տարավ տիեզերական ճանապարհորդության: Յուրաքանչյուր մոլորակ «կայանելուց» հետո նա փոխում էր զգեստն ու ներկայանում իրարից տարբեր` շքեղ, գունեղ, փայլուն եւ արտահայտիչ կերպարներով: Գեղեցիկ գանգուրները Նատալիան, սակայն, փոխարինել էր ձիգ հավաքված սանրվածքով, իսկ կիպ զգեստներն ընդգծում էին 41-ամյա աստղի սլացիկ կառուցվածքը:
Նատալիան ներկայացրեց իր երգացանկի ամենահայտի երգերը, որոնցից մի քանիսը «Վայրի հրեշտակը» սերիալից էին` Vengo Del Mar, Me Muero De Amor, No Me Arrepiento de Este Amor, եւ, իհարկե, հանրահայտ Cambio Dolor-ը, որի ընթացքում երգչուհին բարձրացրեց հայկական դրոշն ու այդպիսով եզրափակեց համերգային ծրագիրը: Ի դեպ, հայ երկրպագուների համար Օրեյրոն անակնկալ էր պատրաստել: Մինչ նա զգեստափոխվում էր հաջորդ ելույթի համար, բեմի մեծ էկրանին հայտնվեց հայկական դրոշը, իսկ նրա կիթառահարը նվագեց Հայաստանի հիմնը, որի ընթացքում հանդիսատեսը ոտքի ելավ ու ձայնակցեց նրան: Նատալիան էլ իր հերթին շնորհավորեց հայ կանանց ու աղջիկներին` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ նրանց նվիրելով ստեղծագործություններից մեկը:
Ինչպես շատ դեպքերում, այս անգամ էլ համերգի ավարտին հանրահայտ մայրիկին միացավ որդին: Նատալիան դեռ մի քանի րոպե էլ մնաց բեմում` լուսանկարվելու եւ ինքնագրեր բաժանելու: «Առայժմ»,-վերջում նշեց նա` հեռանալով բեմից բարձր տրամադրությամբ, եւ այն փաստը, որ «հաջողություն» բառը փոխարինել էր դրա մյուս համարժեքով, երկրպագուների սրտերում արթնարեց մի հույս, որ նա դեռ կվերադառա նոր ու եւս մեկ անմոռանալի շրջագայությամբ:
NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում համերգից պատրաստած ֆոտոռեպորտաժն ու տեսանյութերը: Քանի որ երգչուհու շրջագայությունը դեռեւս շարունակվելու է եվրոպական այլ երկրներում, համերգի կազմակեպիչները սահմանափակել էին ֆոտո եւ տեսա լուսաբանումը, սակայն մեր պատրաստած կադրերը կփոխանցեն, թե ինչ տրամադրություն էր տիրում դահլիճում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ