Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Նատալիա Օրեյրոն երեւանյան համերգի ժամանակ հնչեցրեց Հայաստանի հիմն ու բարձրացրեց եռագույնը (ֆոտո/վիդեո)

22:52, 7 ապրիլի

Հիշողություններ, կիրք, լատինամերիկյան ռիթմեր ու անմոռանալի հուշեր, որոնք նույնքան վառ կմնան հանդիսատեսի սրտերում, որքան նրա հերոսուհին է` Միլին: Մենք փոխվել ենք, մեծացել, իսկ նա նույն կենսուրախ ու աշխույժ աղջնակն էր, չնայած արդեն 20 տարի է անցել վայրի հրեշտակի հետ առաջին հանդիպումից:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր` ապրիլի 7-ին, առաջին անգամ համերգային ծրագրով հանդես եկավ Ուրուգվայի ամենակրքոտ երգչուհին` Նատալիա Օրեյրոն: Արգենտինական ֆիլմերից հայտնի գեղեցկուհին Հայաստանում էր իր «Անմոռանալի» շրջագայության շրջանակում: «Ես ձեզ սիրում եմ»,-մեկ անգամ չէ, որ երգչուհին բեմից հայերենով խոստովանեց իր երկրպագուներին, իսկ ծափահարություններին եւ բացականչություններին ի պատասխան` դժվարությամբ, բայց ջերմորեն արտաբերում էր` «շնորհակալություն»: Ինչպես խոստացել էր` հայերենով այլ արտահայտություններ էլ էր սովորել, օրինակ` «պարում ենք բոլորս», «շատ լավ», «մերսի»:

Երգչուհին մեկ ու կես ժամ տեւող իր ծրագրի ընթացքում հանդիսատեսին տարավ տիեզերական ճանապարհորդության: Յուրաքանչյուր մոլորակ «կայանելուց» հետո նա փոխում էր զգեստն ու ներկայանում իրարից տարբեր` շքեղ, գունեղ, փայլուն եւ արտահայտիչ կերպարներով: Գեղեցիկ գանգուրները Նատալիան, սակայն, փոխարինել էր ձիգ հավաքված սանրվածքով, իսկ կիպ զգեստներն ընդգծում էին 41-ամյա աստղի սլացիկ կառուցվածքը:

Նատալիան ներկայացրեց իր երգացանկի ամենահայտի երգերը, որոնցից մի քանիսը «Վայրի հրեշտակը» սերիալից  էին` Vengo Del Mar, Me Muero De Amor, No Me Arrepiento de Este Amor, եւ, իհարկե, հանրահայտ Cambio Dolor-ը, որի ընթացքում երգչուհին բարձրացրեց հայկական դրոշն ու այդպիսով եզրափակեց համերգային ծրագիրը: Ի դեպ, հայ երկրպագուների համար Օրեյրոն անակնկալ էր պատրաստել: Մինչ նա զգեստափոխվում էր հաջորդ ելույթի համար, բեմի մեծ էկրանին հայտնվեց հայկական դրոշը, իսկ նրա կիթառահարը նվագեց Հայաստանի հիմնը, որի ընթացքում հանդիսատեսը ոտքի ելավ ու ձայնակցեց նրան: Նատալիան էլ իր հերթին շնորհավորեց հայ կանանց ու աղջիկներին` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ նրանց նվիրելով ստեղծագործություններից մեկը:

Ինչպես շատ դեպքերում, այս անգամ էլ համերգի ավարտին հանրահայտ մայրիկին միացավ որդին: Նատալիան դեռ մի քանի րոպե էլ մնաց բեմում` լուսանկարվելու եւ ինքնագրեր բաժանելու: «Առայժմ»,-վերջում նշեց նա` հեռանալով բեմից բարձր տրամադրությամբ, եւ այն փաստը, որ «հաջողություն» բառը փոխարինել էր դրա մյուս համարժեքով, երկրպագուների սրտերում արթնարեց մի հույս, որ նա դեռ կվերադառա նոր ու եւս մեկ անմոռանալի շրջագայությամբ:

NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում համերգից պատրաստած ֆոտոռեպորտաժն ու տեսանյութերը: Քանի որ երգչուհու շրջագայությունը դեռեւս շարունակվելու է եվրոպական այլ երկրներում, համերգի կազմակեպիչները սահմանափակել էին ֆոտո եւ տեսա լուսաբանումը, սակայն մեր պատրաստած կադրերը կփոխանցեն, թե ինչ տրամադրություն էր տիրում դահլիճում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել