Արքայազն Հարրիի 37-ամյա կինը շարունակում է իր արարքներով զարմացնել բրիտանացիներին։ Այժմ Մեգան Մարքլի համար պետք է ԱՄՆ-ից տղամարդ դայակ վարձեն։
Չնայած, որ նախկին դերասանուհին Բրիտանիայի քաղաքացի է դարձել, սակայն նա միեւնույն է հպարտանում է իր ամերիկյան արմատներով եւ ամեն դեպքում նրան ձգում է հայրենիքը։ Եվ այսպես Մեգան Մարքլը մտադիր է իր եւ Հարրիի առաջնեկի դաստիարակության համար ամերիկացի դայակ վարձել։
Սասեքսի դքսուհին դիմել է Քենսինգթոնում գտնվող էլիտար կադրային ընկերություն։ Նա խնդրել է գտնել համապատասխան թեկնածուի, որը կսկսի իր աշխատանքը մոտակա երեք ամիսներին։ «Մեգանն ու Հարրին իրենց երեխաներին դաստիարակելու հստակ մտքեր ունեն։ Մեգանը հստակ հասկացրել է, որ նա նախընտրում է ամերիկացի դայակ եւ ցանկանում է, որպեսզի նա իրեն ընտանիքի մի մասը զգա, այլ ոչ թե աշխատանքային մթնոլորտ լինի», - ասում է զույգին մոտ կանգնած աղբյուրը։
Ինչպես հայնտի է դարձել զույգը հետաքրքրված է տղամարդ դայակով։ Եթե այդպես ստացվի, ապա դա թագավորական ընտանիքում առաջիին դեպքը կլինի։
Աշխատակիցը անկախ ունեցած փորձից տարեկան 70 000 ֆոնտ ստերլինգ կվաստակի։ Մոտ ժամանակներ թագավորական զույգը հարցազրույց կանցկացնի թեկանծուների հետ։ Դայակը կապրի Վինձորի պալատի իրենց տանը եւ իր տրամադրության տակ մեքենա կունենա։
Այսօր հայտնի է դարձել նաեւ, թե ինչպես են Մեգանն ու Հարրին անվանելու իրենց առաջնեկին։ Նրանք շնորհակալություն են հայտնել բոլոր այն մարդկաց, որոնք ջերմ բարեմաղթանքներ եւ նվերներ են ուղարկել իրենց ապագա երեխայի համար։ Նրանք նաեւ երկրպագուներին կոչ են արել գումար չծախսել իրենց վրա։ Դրա թոխարեն զույգը խնդրել է այդ գումարը փոխանցել չորս բարեգործական ընկերությունների մեկը, որը նրանց խնամակալության տակ է եւ զբաղվում է երեխաներին օգնելով։ Իրենց հայտարարության մեջ Մեգանն ուՀարրին իրնց առաջնեկին անվանել են «Baby Sussex»։ «Դուքսի, դքսուհու եւ փոքրիկի անունից մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին», - ասվում է հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ Cosmopolitan
Լուսանկարները՝ Getty images,Legion-media
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին