Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Ամուսնալուծություն եւ սեփականության կեսը. Ադելը կարող է կորցնել բազմամիլիոնանոց ունեցվածքը

23:03, 22 ապրիլի

30-ամյա երգչուհի Ադելն արդեն բազմաթիվ անգամներ փոշմանել է, որ ամուսնությունից առաջ համապատասխան պայմանագիր չի կնքել։ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ աստղերից մեկն ամուսնալուծության դեպքում կարող է ամուսնուն տալ ունեցվածքի կեսը։

Ադելը հանուն ամուսնությունը պահպանելու նույնիսկ պատրաստ էր լքել բեմը։ Բայց նույնիսկ արմատական միջոցները չեն փրկել հարաբերությունները։ Աստղային զույգի ընկերները վստահեցնում են, որ ամուսնալուծության մասին խոսել են դեռ Սուրբ ծնունդից առաջ։ Պատճառը զույգի լարված գրաֆիկն է. նրանք մշտապես տարբեր մայրցամաքներում են գտնվել եւ հազվադեպ են հանդիպել։

Ամուսինները պետք է կիսեն 150 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ (մոտ 188 մլն դոլար) ունեցվածքը, որն այժմ տնօրինում է Ադելը։ Հունվարին նա Լոս Անջելեսում գտնվող բնակարանի սեփականության իրավունքը փոխանցել է ամուսնուն, իսկ փետրվարին 3 մլն ստերլինգով վաճառել Բրիտանիայում գտնվող բնակարանը։

Չնայած սպասվող բարդություններին՝ երգչուհին ուրախությամբ է նշում բաժանումը։ Մարտին նա այդ իրադարձությունը նշել է ընկերուհու՝ Ջենիֆեր Լոուրենսի հետ՝ երեկույթ կազմակերպելով Նյու Յորքում գտնվող համասեռամոլների բարում։ Կարճ ժամանակ անց երկրպագուները նկատել են, որ Ադելը հանել է մատանին»։

Երգչուհու ընկերները վստահեցնում են, որ նա հուզված է նոր սիրավեպի հեռանկարով եւ խնդրում է իրեն  ծանոթացնել ամերիկացոի հետ։ «Նա այլ տղամարդու է որոնում եւ ընդունում է, որ Սայմոնի հետ ամեն ինչ ավարտված է»,- The Sun-ին հայտնել են աստղի ընկերները։

Լուսանկարները՝ Legion-media


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search