«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գնացեք Կիեւ եւ հարցրեք՝ ով էր Վիտալինա Ցիմբալյուկը նախքան Ջիգարխանյանի հետ ամուսնությունը

10:11, 23 ապրիլի

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Արմեն Ջիգարխանյանի երրորդ, ամենահայտնի եւ ամենասկանդալային կինն էր։ Նրանց ամուսնությունը մի տարուց մի փոքր ավելի է տեւել։ Արդյունքում  Արմեն Բորիսովիչի առողջությունը լրջորեն վատացել է, իսկ դաշնակահարուհին լավ է ապրում, սիրավեպ ունի երիտասարդ Պրոխոր Շալյապինի հետ։

Дни.ру-ի հետ զրույցից հետեւում է, որ Ջիգարխանյանը նման է հրեշի, իսկ նա խաբված, հեզ մարդ է…

Դիտարկմանը, որ շատերի կարծիքով՝ նա «անազնիվ կերպով օգտագործել է նրա գումարը եւ կողոպտել ծերուկին», Վիտալինան արձագանքել է. «Արմեն Ջիգարխանյանը չուներ ոչինչ, որը կարելի էր օգտագործել։ Նախորդ կնոջից բաժանվելու պահին նա Արբատում կես բնակարան ուներ։ Իր եկամուտներով նա հիմնականում պահել է կնջը, որը ապրել է Ամերիկայում եւ վերջին 20 տարիների ընթացքում չի աշխատել։ Մեր ընտանեկան ծախսերը կապված էին նրա համար կյանքի եւ գործունեության արժանավոր պայմանների ստեղծման հետ, որը միանգամից ավարտվել է մեր ամուսնալուծությունից հետո։ Նա ամբողջովին անհետացել մշակությային եւ տեղեկատվական տարածությունից»...  

«Մարդկանց հուզում էր` որքան սրտառուչ էիք հոգ տանում Ջիգարխանյանի մասին` բռնում նրա ձեռքը, հետեւում սննդակարգին, կերակրում, եփում նրա սիրած լոռամրգիի կոմպոտը։ Կարո՞ղ էիք սպասել, որ բարի վերաբերմունքի դիմաց Ձեզ այդպես կվճարեն»,- հետաքրքրվել է լրագրողը։ «Երկար տարիներ Ջիգարխանյանն իմ կուռքն էր եւ ամենամտերիմ մարդը։ Ես երբեք չեմ մտածել, որ հնարավոր է այդպիսի հիասթափություն ապրել։ Երբ կարդացի նրա ցուցմունքներն իմ դեմ գործի շրջանակներում, սարսափեցի։ Ամբողջությամբ զրպարտություն եւ գոյություն չունեցող փաստեր։ Կա՛մ նա նորմալ չի եղել, կա՛մ որոշել է ոչնչացնել ինձ»…

Սրան հաջորդում է հարցազրույցի ամենաշոկային հատվածը։ «Կգնա՞ք Արմեն Բորիսովիչի թաղման՝ նրան հրաժեշտ տալու, եթե նա Ձեզանից երկար չապրի…» Ցիմբալյուկը նույնիսկ չի ընդհատել եւ չի փորձել փակել թեման։ «Ոչ, ես նրան հրաժեշտ եմ տվել 2017թ.-ի հոկտեմբերին»,- ցինիկորեն պատասխանել է կինը, ում նույն Ջիգարխանյանն է աստղ դարձրել։  

Համոզվելու համար բավական է հարց հնչեցնել՝ ով է առհասարակ լսել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին նախքան Ջիգարխանյանի հետ ամուսնությունը... Անկախ քեզանից հիշում ես Պանիկովսկոիին․ «Շուրա, գնացեք Կիեւ եւ այնտեղ հարցրեք՝ ինչ էր անում Պանիկովսկին նախքան հեղափոխությունը»... Նույն հարցը կարելի է հղել տիկին Ցիմբալյուկին, որը Արմեն Բորիսովիչից բաժանվելուից հետո շարքային դաշնակարահուհուց վերածվել է հայտնի կնոջ եւ սկանդալային շոուների հերոսուհու...


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել