Հայ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, որոշել է պատասխանել իրեն ատողներին՝ «Մանկական ձայնը» նախագծում ընկերուհու՝ Ալսուի դստերն աջակցելու համար։ Շատերն Ալսուի աստղային ընկերներն մեղադրել են, որ նրանք քարոզել են Միկելա Աբրամովայի օգտին։ Ժաննա Լեւինան որոշել է պարզաբանել իրավիճակը։

««Մանկական ձայնը» նախագծում յուրաքանչյուրն իր սիրելի մասնակիցն է ունեցել։ Ինչ-որ մեկը երկրպագում էր նուրբ Նինոյին, ինչ-որ մեկը՝ հմայիչ Վալերիին, ինչ-որ մեկը՝ տաղանդավոր Ռոբերտին եւ խարիզմատիկ Միշային, ինչ-որ մեկը՝ վառ Միկելային կամ շնորհալի Երժանին։ Եվ ահա եկել է ուղիղ եթերում նրանց օգտին քվեարկելու ժամանակը։ Մեր երկրում ապրում է մոտ 140 մլն մարդ, իսկ «Ձայնի» քվեարկությանն, ըստ «Առաջին ալիքի» պաշտոնական կայքի տվյալների, մասնակցել է 300 հազարը։ Ինձ չի զարմացնում այս փաստը։ Ես եւս պասիվ հեռուստադիտող եմ։ Դիտում եմ, երկրպագում, անհանգստանում, բայց չեմ քվեարկում։ Բայց այս անգամ ես չէի կարող մի կողմ քաշվել։ «Ձայնին» մասնակցում էր իմ մտերիմը՝ Միկելան՝ իմ ընկերուհու՝ Ալսուի դուստրը՝ համեստ, աշխատասեր եւ տաղանդավոր աղջիկ։ Նա մի քանի տարի է՝ երաժշտությամբ է զբաղվում, ինչն անում է մեծ ցանկանությամբ եւ ջանասիրությամբ։ Երաժշտությունը նրա կյանք է»,- գրել է Լեւինան։
Посмотреть эту публикацию в Instagram
Նրա խոսքով՝ Միկելայի համար շատ կարեւոր էր իր աջակցությունը, այդ պատճառով ոչ միայմ երկրպագել է նրան, այլեւ քվեարկել՝ հաղորդագրություն ուղարկելով։

«Ավելին, ես իմ բազմաթիվ ընկերներին եւ ծանոթներին, ինչպես նաեւ հետեւորդներին խնդրել եմ ակտիվորեն քվեարկել Միկելայի օգտին։ (Ուշադրություն, ա արգելված չէ «Ձայնի» քվեարկության ձեւաչափով, հակառակը՝ թույլատրված է եւ ամեն կերպ խրախուսվում է բոլորին ագիտացիա անել քվեարկել կոնկերտ մասնակցի օգտին)։ Նույն կերպ վարվել են Ալսուի շատ ընկերներ եւ ծանոթներ (որոնց շրջանում, բնականաբար, շատ են հայտնիներ)՝ անկեղծորեն ցանկանալով Միկելային օգնել հաղթանակ տանել եզրափակչում։ Արդյունքում Միկելան 145.500 ձայն է հավաքել»,- գրել է Ժաննան։

Մարտիրոսյանի կինը դիմել է օգտատերերին, որոնք հարձակվել են երեխայի վրա եւ շնորհավորել է նրան ծննդյան օրվա առիթով։ «Ինչպե՞ս չեք ամաչում այդպիսի սարսափելի մեկնաբանություններ գրել փոքրիկ, 10-ամյա աղջկա հասցեին։ Ինչո՞ւմ է մեղավոր Միկելան։ Հանգստացեք եւ դադարեք վիրավորել իմ սիրելի Ալսուին եւ նրա հրաշալի երեխային։ Ծնունդդ շնորհավոր, Միկելա»,- նշել է Լեւինան՝ հայտնելով, որ փակել է մեկնաբանելու հնարավորությունը, քանի որ այլեւս չի հանդուրժի բռիությունը եւ հետագա հալածանքը «այսօրվանից արդեն 11-ամյա աղջկա հանդեպ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին