Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

Փոլ Կարմիրյանը՝ անցած ճանապարհի եւ հաղթանակների մասին

18:50, 27 հունիսի

Հայկական «Պարիր, եթե կարող ես» նախագծի երկրորդ սեզոնի հաղթող Փոլ Կարմիրյանն անցել է ամերիկյան «So You Think You Can Dance» մրցույթի կիսաեզրափակիչ:

Ամերիկյան «Glendale News-Press» պարբերականին տված հարցազրույցում նա ներկայացրել է երկու շոուիներից տպավորությունները: Փոլի խոսքով, Հայաստան այցելության ժամանակ բարեկամներն ու ընկերները համոզեցին մասնակցել հայկական մրցույթի ընտրական փուլին, որում էլ նա հետագայում հաղթող ճանաչվեց:

Չնայած հայկական մրցույթը շատ է տարբերվում ամերիկյանից, Փոլը կարծում է, որ հայկական շոուում մասնակցությունն իրեն շատ բան է տվել:

Փոլը Գլենդեյլ է փոխադրվել 6 տարեկանում, իսկ 17-ից սկսել է զբաղվել լատինաամերիկյան պարերով: Սկզբում շատ բան չէր ստացվում, քանի որ մրցում էր փորձառու պարողների հետ: «Ես գիտեի, թե որքան շատ պետք է աշխատեմ: Ես առավոտից երեկո պարապում էի»,- պատմել է Փոլը:

Երիտասարդ պարողի խոսքով, իր հաջողությանը նպաստել է իր ուսուցիչ Գրիգորի Սեդրակյանը, ով նույնպես Հայաստանից է, իսկ ներկայում Գլենդեյլում պարի դպրոց ունի:

«So You Think You Can Dance»-ի հաջորդ փուլում ավելի դժվար է լինելու, քանի որ մրցույթի մասնակիցները պարելու են տարբեր զուգընկերների հետ եւ տարբեր ժանրերում: Անկախ այս մրցույթի արդյունքից, Փոլը շարունակելու է պարել՝ համաշխարհային տիտղոսներ նվաճելու համար: «Ես այնքան շատ նպատակներ ունեմ: Այս շոուն կօգնի ինձ»,- ասում է Փոլը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել